Կրթություն

IBM Ակադեմիական նախաձեռնություն

IBM Ակադեմիական նախաձեռնություն

IBM սերտորեն համագործակցում է առաջատար գիտնականների, դասախոսների և ուսանողների հետ։ Այդ մասնագետներից շատերն իրենց ներդումն են անում IBM հետազոտությունների և կիրառությունների լուծումների զարգացման մեջ։

IBM Ակադեմիական նախաձեռնությունը ամբողջ աշխարհի բարձրագույն կրթական հաստատությունների դասախոսներին տալիս է հնարավորություն օգտվել IBM-ի ռեսուսրսների լայն ընտրանիից, որը կարելի է օգտագործել Համակարգչային և տեղեկատվական աղբյուրների ոլորտում դասախոսությունների և ոչ-կոմերցիոն բնույթի գիտական հետազոտությունների ընթացքում։

Առաջարկություններն ընդգրկում են՝

  • IBM ծրագրային ապահովման և բաց աղբյուրի կիրառությունները
  • IBM ուսուցման նյութեր, մեթոդաբանություններ և ձեռնարկներ
  • Դասավանդման ծրագրային ապահովում և վիրտուալ 3D-սիմուլյատորներ
  • Տեխնիկական գրականության մեծ գրադարան և ամսագրերի պահոց
  • Վեբինարներ
  • IBM կրթական ռեսուրսներից հեռահար օգտվելու հնարավորություն
  • IBM լուծումների օգտագործողների համայնքի ֆորումներ

IBM Ակադեմիական նախաձեռնությանը կարող են անդամակցել հաստատագրված հաստատությունների դասախոսները, հետազոտողները և IBM աշխատակիցները, ում աշխատանքն աջակցում է ակադեմիական նախաձեռնությանը։ Անդամակցությունն անվճար է և տրամադրվում է անհատական հիմունքների վրա։ Ձեզ ընդամենը անհրաժեշտ է լրացնել անդամակցության դիմումը և պապատասխանել մի քանի հարցերի։

Դիմեք այժմ

IBM Ակադեմիական նախաձեռնությունը հնարավորություն կտա ձեզ ռեսուրսներ գտնել ձեր ակադեմիական ոլորտի առարկայի համար։

  • Բիզնես վերլուծություն
  • Բիզնեսի գործընթացի կառավարում
  • Քլաուդ հաշվարկում
  • Առևտուր, մարքեթինգ և մատակարարման շղթա
  • Ձեռնառկության տվյալների
  • Տեղեկատվության կառավարում և մեծ տվյալներ
  • ՏՏ ծառայությունների կառավարում
  • Անվտանգության և տեղեկատվության ապահովում
  • Սոցիալական բիզնես
  • Ծրագրային ապահովման ճարտարագիտություն

ավելին

IBM Ակադեմիական նախաձեռնության անդամները կարող են անվճար օգտվել IBM ծրագրային ապահովման մեծ ընտրանիից:
Մի շարք լրացուցիչ լուծումներ հնարավոր է ձեռքբերել CD-ով։

այցելել