Միջոցառումներ

Հայտնի են Smarter Transportation Data Hackathon-ի հաղթողները

Ապրիլի 15-ից 16-ը տեղի ունեցավ նոր ինովացիոն հեքեթոն՝ EIF-ի, ISTC-ի և Optym Արմենիայի նախաձեռնությամբ

 

Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպել էին «Smarter Transportation Data հեքեթոն»-ը, որն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու, նրանց ստեղծագործական ներուժը բացահայտելու, ոլորտով հետաքրքված երիտասարդներին համախմբելու և շատ կարճ ժամանակահատվածում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

«Smarter Transportation Data հեքեթոն»-ը կայացավ ապրիլի 15-ից 16-ը ISTC-ում: Միջոցառման գլխավոր հովանավորն էր Optym ընկերությունը, որը  հանդիսանում է տրանսպորտային ոլորտում որոշումների կայացման համակարգերի մշակման աշխարհի առաջատարներից և համագործակցում է այնպիսի հսկաների հետ ինչպիսիք են Fedex-ը, American Airlines-ը, General Electrics-ը և Amadeus-ը: Optym-ի գերազանցության կենտրոնը Հայաստանում ունի շուրջ 70 բարձրակարգ մասնագետ և նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը ՀՀ-ում։ Optym Արմենիան նախատեսում է իրականացնել մի շարք գիտական և կրթական ծրագրեր։

Մրցույթի իրականացման աջակիցներն էին՝ ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հեքեթոնի նպատակն էր խթանել նոր գաղափարների գեներացումը և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարարական լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշերի կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:

Հեքթոնին գրանցվել էին ավելի քան 70 թիմ, որոնցից 33-ը հրավիրվեցին մասնակցելու մրցույթին և 24 ժամ աշխատեցին իրենց ծրագրերի վրա։

Հեքեթոնի առաջին օրը՝ ապրիլի 15-ին, թիմերը հնարավորություն ունեցան մասնակցելու տրանսպորտային ոլորտին նվիրված ‹‹Smart Talk››-երի, որի ընթացում ելույթ ունեցան՝

Արթուր Ղուլյան՝ Optym Արմենիա

Բագրատ Ենգիբարյան՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

Սարգիս Մանուկյան՝ Երևանի քաղաքապետարան

Պունիթ Շարմա՝ Optym Արմենիա

Խաչատուր Գրիգորիան՝ ggTaxi

Վահան Քերոբյան՝ menu.am

 

«Smarter Transportation Data հեքեթոն»-ի հաղթող ճանաչվեցին՝

  • Ամենանորարարական լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով անվանակարգում՝

չDNS թիմը, որը առաջարկել էր Երևանում հեծանվային տրանսպորտի համատեղ օգտագործման լուծում՝ հիմնված տվյալների վերլուծության վրա։

Մրցանակը՝ 4000 ԱՄՆ դոլար

  • Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար անվանակարգում՝

Appress թիմը, իր AutoPi լուծումով։ Այն մինի համակրգիչ է, որը միացվում է ավտոմեքենային և տրամադրում մի շարք տվյալներ իրական ժամանակում որոշումներ իրականացնելու համար։

Մրցանակը՝ 2500 ԱՄՆ դոլար

  • Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում անվանակարգում՝

Babylon թիմը, ովքեր իրականացրել էին Երևանում ռեստորաններից սնունդի առաքման տվյալների վերլուծություն և առաջարկել machine learning-ի վրա հիմնված ավելի խելացի առաքման եղանակ

Մրցանակը՝ 1500 ԱՄՆ դոլար

Իրենց լուծումները մշակելու համար մասնակիցները օգտագործել են հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Ֆոտո արխիվը այստեղ։