Հետազոտություն

IBM-ի Հետազոտական դրամաշնորհներ և պարգևներ

IBM University Award ծրագիրը նախատեսված է հետազոտական աշխատանքների, ուսումնական ծրագրերի բարելավման և կրթական նախագծերի խրախուսման համար, IBM ընկերության համար ստրատեգիկ ոլորտներում:

  • Մեծ Տվյալներ / Անալիտիկա
  • Ամպային տեխնոլոգիաներ
  • Կոգնիտիվ տեխնելոգիաներ
  • Կիբեր պաշտպանություն
  • Սոցիալական
  • Smarter planet / Cities

 

Ծրագրի նպատակն է ֆինանսական աջակցություն տրամադրել հետազոտական աշխատանքներ իրականացնող թիմերին՝  ԱՄՆ հետազոտական թիմերի հետ փորձի փոխանակման և ԱՄՆ հետազոտական ինստիտուտների հետ համագործակցության նպատակով։ Նպատակներից մեկն էլ համատեղ հետազոտական ծրագրերի ներմուծումն է Հայաստան։

Ովքեր կարող են դիմել

Ծրագիրը բաց է ընթացիկ կամ արդեն հաստատված հետազոտական աշխատանքների համար:

Հետազոտության առանցքային ոլորտներն են

  • Հետազոտության հիմնական ուղղություններն են՝ ճանաչողական հաշվարկ (AI), մեքենայական ուսուցում, մեծ տվյալների վերլուծություն, կիբեր անվտանգություն, ամպային հաշվարկ և բլոկչեյն տեխնոլոգիաներ:
  • Այլ ոլորտներ՝  Internet of things, բիոինֆորմատիկա, ճանաչողական լուծումներ և հիմնադրամներ, ինչպիսիք են բովանդակության կառավարումը, մարդկային համակարգչային փոխգործակցությունը, տեքստի վերլուծությունը, ծառայություններին ուղղված ճարտարապետությունը և առողջապահության ինֆորմատիկան:
  • Հետազոտության ընտրության հիմք հանդիսացող թիրախային ոլորտները հետևյալն են՝ բանկ և ֆինանսներ, առողջապահություն, կենսաբանություն, մանրածախ առևտուր, հեռահաղորդակցություն, էներգիա և ջուր: Նշված ոլորտները չեն հանդիսանում սահմանափակումներն, սակայն համապատասխանաբար թույլ են տալիս համագործակցություն գտնել հետազոտությունների հետագա առևտրայնացման համար:

Ֆինանսավորումը նախատեսված է թիմի մեկ անդամի՝  ԱՄՆ-ում 14 օր անցկացնելու համար։

Ֆինանսավորման հնարավորությունները սահմանափակ են և շնորհվելու են գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա՝ առաջնահերթության սկզբունքով, մրցանակը կտրամադրվի ԱՄՆ դեսպանատան կողմից ճամփորդական վիզա ստանալուց հետո։

Գնահատման գործընթացը

  • Գնահատող հանձնաժողովը կձևավորվի ISTC-ի կողմից՝ ընդգրկելով ակադեմիայի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
  • Գնահատողները երաշխավորությունը կկազմեն՝ հիմք ընդունելով հայտի փաթեթի՝ առաջադրված գնահատման պահանջներին բավարարելու սկզբունքը։
  • Ամբողջական հայտի փաթեթի գնահատում և վարկանշում։
  • Գնահատող հանձնաժողովը կձևավորվի ISTC-ի կողմից։ Ընտրող հանձնաժողովը կկազմի դրմաշնորհ ստացող անձանց վերաբերյալ եզրակացությունը Գնահատող հանձնաժողովի կողմից տրված արդյունքների հիման վրա։ Գնահատող հանձնաժողովի որոշումը վերջնական է։

ԱՄՆ Ճամփորդության Ֆինանսավորում

  ԱՄՆ ճամփորդության ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել`

  • Հետազոտական աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է՝
  1. Առաջադրված խնդիրը և Գիտական/Տեխնիկական նպատակները (առավելագույնը 500 բառ)
  2. Հետազոտական աշխատանքի նկարագրությունը և առաջարկվող միջնորդությունները/տեխնիկական մոտեցում (մինչև 1000 բառ)
  3. Ակնկալվող ազդեցությունը, արդյունքները և հաջողության չափանիշները, որոնք պետք է լինեն գնահատելի մեծություններ (մինչև 500 բառ)
  4. Թիմի անդամների համապատասխան փորձի առկայությունը (մինչև 500 բառ)
  5. Գործունեության տևողությունն ու իրականացման պլանը (մինչև 500 բառ)
  6. Ներկայացնել ԱՄՆ ճանապարհորդելու հնարավորությունն ու համագործակցությունը հյուրընկալող հաստատության հետ, մասնավորապես՝ նկարագրել հյուրընկալող կողմին, ակնկալվող համատեղ համագործակցության հնարավորությունները, ներակայանել ճամփորդությունից ակնկալվող արդյունքերը (մինչև 500 բառ)։
  • Տրամադրել ԱՄՆ հետազոտական հաստատության հրավերը,
  • Տրամադրել 3 երաշխավորագիր։

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին մասնակցել Հունիսի 11ին կայանալիք Տեղեկատվական հանդիպմանը, որի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։

Պահանջների համառոտ նկարագրիը կարող եք ներբեռնել այստեղից, որը անհրաժեշտ է լրացնել և կցել ստորև ներկայացված Հայտին մինչև Հունիսի 26ը։

Application Form (All documents should be uploaded as PDFs)

 

Verification

 

Դասախոսական կազմի համար նախատեսված դրամաշնորհների ծրագրի միջոցով դասախոսական կազմը և հետազոտողները համագործակցում են IBM-ի աշխատակիցների հետ՝ կազմելով հետազոտության և մշակման կամ ծառայությունների մատուցմանն ուղղված խմբեր։
IBM Դասախոսական կազմի համար նախատեսված դրամաշնորհները չեն նախատեսում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, քանի որ կազմակերպությունը խրախուսում է, որպեսզի ողջ աշխատանքը դառնա հասարակական սեփականություն։ Դրամաշնորները գումարային նվիրատվություններ են և չեն գերազանցում 40 000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամը:
Այդ ծրագրերը շարունակական են և ամենամյա:
Դրամաշնորհի մեկնարի համար IBM աշխատակիցն առաջարկում է թեկնածու։ Այնուհետև, աշխատակիցն հանդես է գալիս ծրագրում որպես կոնտակտային և հիմնական համագործակցող անձ: Թեկնածուները գնահատվում են IBM ներկայիս հետաքրքրությունների և հաջողության ակնալիքների հիման վրա։
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք սեղմեք ավելին կամ զանգահարեք։

ավելին

Համալսարանական հետազոտությունների դրամաշնորհները հատկացվում են ԲՈՒՀ-ին՝ համատեղ հետաքրքրվածություն առաջացնող ոլորտներում հետազոտություններ խթանելու նպատակով։
Ծրագիրը միտված է միավորելու համալսարանների հետազոտությունների մասնակիցներին և IBM աշխատակիցներին զարգացման, լաբորատոր աշխատանքների, ծառայությունների և լուծումների կենտրոնների ոլորտում։ Այս դրամաշնորհները ենթադրում են ֆինանսական, սարքավորումների, ծառայությունների կամ ծրագրային ապահովման աջակցություն։
Այդ ծրագրերը շարունակական են և ամենամյա:
IBM աշխատակիցը պետք է նշանակի դրամաշնորհ ստացող անձին ։ Աշխատակիցը հանդես է գալիս որպես հիմնական կապող օղակ և համագործակցող անձ: Նշանակված անձինք գնահատվում են IBM-ի ներկայիս առաջնություններին և հաջողության ակնկալիքների հիման վրա։

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք սեղմեք ավելին կամ զանգահարեք։

ավելին

IBM գիտությունների թեկնածուի տիտղոսը ստանալու համար կրթաթոշակի ծրագիրը խիստ մրցակցային համաշխարհային ծրագիր է, որը տրամադրվում է բացառիկ ունակություններվ ուսանողներին, որոնք IBM համար կարևոր և գիտության տարբեր ոլորտներում նորարարության համար հիմնավոր խնդիրների լուծումներ են առաջարկում։
Դրանք են՝ համակարգչային գիտություն և ճարտարագիտություն, էլեկտրական և մեխանիկական ճարտարագիտություն, ֆիզիկական գիտություններ, մաթեմատիկական գիտություններ, պետական հատված և բիզնես գիտություններ, ծառայությունների գիտություններ, կառավարում։ Թեկնածուները կստանան կրթաթոշակ մեկ ակադեմիական տարվա համար։ Կրթաթոշակի գումարը տատանվում է ըստ տարածաշրջանի։ Ուսանողները կարող են աշխատել գործնական պրակտիկայի ընթացքում: IBM ղեկավար է նշանակվում հետազոտական համանման հետաքրքրություններ ունեցող անձ։
Դիմումները ընդունվում են սեպտեմբերին և հոկտեմբերին։
Ուսանողներին պետք է նշանակի թեկնածուական դասախոսական կազմի անդամը։
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք սեղմեք ավելին կամ զանգահարեք։

ավելին

«Ավելի խելացի մոլորակ» դրամաշնորհի ուսանողները հավատում են, որ տեխնոլոգիան կարող է օգնել դարձնել մոլորակը ավելի խելացի՝ ապահով, երջանիկ և առողջ կենսավայր։ Արագ փոփոխվոր աշխարհի պայմաններում, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ այդ փոփոխությունները դրական են:
Դրամաշնորհը աջակցում է ուսանողական թիմի ծրագրերին, որոնք համապատասխանում են հետևյալ երեք չափանիշներին՝

  • Ծրագրերը պետք առնչվեն խմբի կողմից ուսումնասիրվող առարկային,
  • Ծրագրերը պետք է ասոցացվեն «Ավելի խելացի մոլորակ» թեմաների հետ (էներգիա, կայունություն, վերլուծություն, ջրի կամ հասարակական անվտանգություն),
  • Ծրագրերը պետք է միտված լինեն համայնքի կամ էկոհամակարգի բարելավմանը:

Դպրոցները կարող են մինչև 3000 ԱՄՆ դոլար նվիրվատվություն ստանալ ծրագրի իրականացման համար։ Շատ դեպքերում, IBM աշխատակիցը վերահսկում է ուսանողական թիմը։
Դիմումները ընդունվում են ողջ տարվա ընթացքում։
Ցանկացած ուսանող կարող է ծրագիր առաջարկել դասախոսի աջակցությամբ։
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք սեղմեք ավելին կամ զանգահարեք։

ավելին