Կրթություն

ISTC Academy ուսանողների համար 2016

IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը  և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սիրով հրավիրում են բոլոր ուսանողներին մասնակցելու ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրին , որը կմեկնարկի ս․/թ․ հոկտեմբերին: ISTC Ակադեմիա հնգամսյա ծրագիրը ուսանողներին կտա ծավալուն գիտելիքներ կրթական բոլորովին նոր ոլորտներում: Ուսուցումը կանցնի նորագույն տեխնոլոգիաներով և ծրագրային ապահովմամբ ու հիմնված կլինի իրական նախագծերի վրա:
ՀՀ բոլոր համալսարանների ուսանողների մասնակցությունը խրախուսվում է : Միայն ընտրված ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու ծրագրին:
Ավարտելուց հետո ուսանողները կստանան լիարժեք գիտելիքներ և փորձ նշված ոլորտներում և պատրաստ կլինեն կիրառել գիտելիքները աշխատանքում:

ISTC_հայ_group

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան հավաստագրեր: Հաջողակ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու պրակտիկայի ծրագրին, ստեղծել սեփական ստարտափը, աշխատել մեր գործընկեր կազմակերպություններում կամ դառնալ մեր հետազոտական խմբի անդամ: Կլինեն նաև հատուկ կրթաթոշակային ծրագրեր:

 ISTC_հայ_Details

ԴԻՄԵՔ ՀԻՄԱ

 

Բոլոր հետաքրքրված ուսանողները կարող են դիմել ծրագրին՝ լրացնելով հետևյալ հայտը։
Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ info@istc.am էլ.հասցեյով, կամ զանգահարել 012 21 97 00 հեռախոսահամարով: