Ծրագրի նպատակն է ֆինանսական աջակցություն տրամադրել հետազոտական աշխատանքներ իրականացնող թիմերին՝  ԱՄՆ հետազոտական թիմերի հետ փորձի փոխանակման և ԱՄՆ հետազոտական ինստիտուտների հետ համագործակցության նպատակով։ Նպատակներից մեկն էլ համատեղ հետազոտական ծրագրերի ներմուծումն է Հայաստան։

Ովքեր կարող են դիմել

Ծրագիրը բաց է ընթացիկ կամ արդեն հաստատված հետազոտական աշխատանքների համար:

Հետազոտության առանցքային ոլորտներն են

  • Հետազոտության հիմնական ուղղություններն են՝ ճանաչողական հաշվարկ (AI), մեքենայական ուսուցում, մեծ տվյալների վերլուծություն, կիբեր անվտանգություն, ամպային հաշվարկ և բլոկչեյն տեխնոլոգիաներ:
  • Այլ ոլորտներ՝  Internet of things, բիոինֆորմատիկա, ճանաչողական լուծումներ և հիմնադրամներ, ինչպիսիք են բովանդակության կառավարումը, մարդկային համակարգչային փոխգործակցությունը, տեքստի վերլուծությունը, ծառայություններին ուղղված ճարտարապետությունը և առողջապահության ինֆորմատիկան:
  • Հետազոտության ընտրության հիմք հանդիսացող թիրախային ոլորտները հետևյալն են՝ բանկ և ֆինանսներ, առողջապահություն, կենսաբանություն, մանրածախ առևտուր, հեռահաղորդակցություն, էներգիա և ջուր: Նշված ոլորտները չեն հանդիսանում սահմանափակումներն, սակայն համապատասխանաբար թույլ են տալիս համագործակցություն գտնել հետազոտությունների հետագա առևտրայնացման համար:

Ֆինանսավորումը նախատեսված է թիմի մեկ անդամի՝  ԱՄՆ-ում 14 օր անցկացնելու համար։

Ֆինանսավորման հնարավորությունները սահմանափակ են և շնորհվելու են գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա՝ առաջնահերթության սկզբունքով, մրցանակը կտրամադրվի ԱՄՆ դեսպանատան կողմից ճամփորդական վիզա ստանալուց հետո։

Գնահատման գործընթացը

  • Գնահատող հանձնաժողովը կձևավորվի ISTC-ի կողմից՝ ընդգրկելով ակադեմիայի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
  • Գնահատողները երաշխավորությունը կկազմեն՝ հիմք ընդունելով հայտի փաթեթի՝ առաջադրված գնահատման պահանջներին բավարարելու սկզբունքը։
  • Ամբողջական հայտի փաթեթի գնահատում և վարկանշում։
  • Գնահատող հանձնաժողովը կձևավորվի ISTC-ի կողմից։ Ընտրող հանձնաժողովը կկազմի դրմաշնորհ ստացող անձանց վերաբերյալ եզրակացությունը Գնահատող հանձնաժողովի կողմից տրված արդյունքների հիման վրա։ Գնահատող հանձնաժողովի որոշումը վերջնական է։

ԱՄՆ Ճամփորդության Ֆինանսավորում

  ԱՄՆ ճամփորդության ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել`

  • Հետազոտական աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է՝
  1. Առաջադրված խնդիրը և Գիտական/Տեխնիկական նպատակները (առավելագույնը 500 բառ)
  2. Հետազոտական աշխատանքի նկարագրությունը և առաջարկվող միջնորդությունները/տեխնիկական մոտեցում (մինչև 1000 բառ)
  3. Ակնկալվող ազդեցությունը, արդյունքները և հաջողության չափանիշները, որոնք պետք է լինեն գնահատելի մեծություններ (մինչև 500 բառ)
  4. Թիմի անդամների համապատասխան փորձի առկայությունը (մինչև 500 բառ)
  5. Գործունեության տևողությունն ու իրականացման պլանը (մինչև 500 բառ)
  6. Ներկայացնել ԱՄՆ ճանապարհորդելու հնարավորությունն ու համագործակցությունը հյուրընկալող հաստատության հետ, մասնավորապես՝ նկարագրել հյուրընկալող կողմին, ակնկալվող համատեղ համագործակցության հնարավորությունները, ներակայանել ճամփորդությունից ակնկալվող արդյունքերը (մինչև 500 բառ)։
  • Տրամադրել ԱՄՆ հետազոտական հաստատության հրավերը,
  • Տրամադրել 3 երաշխավորագիր։

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին մասնակցել Հունիսի 11ին կայանալիք Տեղեկատվական հանդիպմանը, որի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։

Պահանջների համառոտ նկարագրիը կարող եք ներբեռնել այստեղից, որը անհրաժեշտ է լրացնել և կցել ստորև ներկայացված Հայտին մինչև Հունիսի 26ը։

Application Form (All documents should be uploaded as PDFs)

 

Verification