Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

Անվտանգության Ճարտարագիտություն


Price: AMD400,000.00

ISTC-ին և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիﬓադրամը «Սայհաբ Հայաստան» կիբեռ
անվտանգության նախաձեռնության շրջանակում կիբեռանվտանգության ոլորտում առաջատար
մասնագետներ պատրաստելու նպատակով սկսում են ավագ դպրոցի աշակերտների համար
նախատեսված ապագա անվտանգության ոլորտի ճարտարագետների դասընթաց:
Դասընթացի շրջանակում նախազորակոչային տարիքի աշակերտները հնարավորություն
կունենան ստանալ գիտելիքներ և հմտություններ, որոնք իրենց կօգնեն դառնալ մրցունակ
մասնագետներ՝ բարձր մասնագիտական որակավորմամբ։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

0
Փուլ

Համակարգչային Գիտություն

Այս փուլի ընթացքում կծանոթանանք համակարգչի հիմունքներին, համակարգչային գիտության պատմությանն ու թե ինչպես են աշխատում ժամանակակից համակարգիչները: Փուլը ներառում է նաև սարքավորումների, ալգորիթմերի, երկուական և բուլյան համակարգերի ուսումնասիրում։ 
0
Փուլ

Օպերացիոն Համակարգեր

Այս փուլի ընթացքում ամբողջությամբ ուսումնասիրելու ենք օպերացիոն համակարգերի հիմունքները՝ կենտրոնանալով UNIX համակարգերի վրա (Linux, BSD) միաժամանակ սովորելով ժամանակակից կոմերցիոն օպերացիոն համակարգեր ինչպիսին է Windows և macOS: Ծրագրավորման լեզուներից կուսումնասիրենք C և Python։ Փուլը ներառում է նաև ֆայլային համակարգերի, CPU պլանավորման և I/O սարքերի ուսումնասիրություն։
0
Փուլ

Համակարգչային Ցանցեր

Այս փուլի ընթացքում կուսումնասիրենք ժամանակակից համակարգչային ցանցերը՝ կենտրոնանալով Unix և կոմերցիոն սարքավորումների վրա (Cisco, Juniper)։ Փուլը ինչպես նաև ներառում է LAN, Routing և WAN տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքների ծառայություններ, անվտանգություն և կառավարում։
0
Փուլ

Համակարգչային Անվտանգություն

Այս փուլի ընթացքում կսովորենք համակարգչային անվտանգության հիմունքները՝ տեսական առումով ուսումնասիրելով InfoSec պատմությունն, իսկ գործնական առումով Capture the Flag մրցույթների մասնակցությամբ։
Լավագույն ուսանողները առաջադիմության հիման վրա կստանան իրենց ուսման վարձի փոխհատուցում՝ համապատասխանաբար 30%, 50%, 100 %:
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք սկսել սովորել և աշխատել միևնույն ժամանակ: Այսպիսով, բաց մի թողեք հնարավորությունը դառնալու դասընթացի առաջադեմ թեքնածու և մասնակցեք դասընթացներին բացառապես անվճար:
Դասընթացի ամբողջական արժեքն է 400 000 դրամ։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ


null

Նորայր Չիլինգարյան

Vishap Oberon Compiler հիմնադիր
null

Վարդգես Հովհաննիսյան

ISTC System Administrator
null

Անդրանիկ Վարդանյան

Illuria Security համահիմնադիր
powered by Typeform
Մանրամասներ

  • Լեզուն՝ Հայերեն
  • 15 Մասնակից
  • 120 Ժամ
  • 6 Ամիս
  • 3 անգամ շաբաթական
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է Նոյեմբերի 1-ը
  • Դասընթացը կմեկնարկի Նոյեմբերի 4-ին
X