Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

ԴիզայնՌ


Price: AMD40,000.00

Հմտացրու քո դիզայն գիտելիքները Արա Ասլանյանի հետ։

Ու՞մ համար

Այս դասընթացը նախատեսված ա դիզայնով, բրենդինգով հետաքրքրված մարդկանց համար։ Շատ կհետաքրքրի նաև բիզնես վարողներին, մարքեթինգի մասնագետներին, քանի որ դասերին photoshop չենք սովորելու, այլ խոսելու ենք կրեատիվ ոլորտի ստեղծման թե՛ աղբյուրներից, թե՛ այսօրվա տռենդերից, թե՛ ոլորտում գործածվող տեխնոլոգիաներից, թե՛ պատմական հայտնի քեյսերից և թե՛ հատկապես դիզայնը որպես գործիք բիզնեսում գործածելու հիմունքներից։
Մի խոսքով սա կարող ենք կոչել «դիզայն մտածողության» դասընթաց, իսկ հենց դիզայնեռների համար յուրահատուկ է լինելու երկրորդ փուլը՝ առանձին պրոյեկտի վրա աշխատելու հնարավորությամբ։
Դասընթացի արժեքն է ամսական 40 000 դրամ։

Առաջին Փուլ

Առաջին փուլում սեմինարի ֆորմատով, թվով ութ հանդիպումներ են լինելու։ Արան կպատմի դիզայնի պատմության, գունատեսության, eye tracking-ի, կոմպոզիցիայի, շուկայավարման, տառատեսակների, նեյմինգի դիջիթալ հարթակի, սոշլների, տարածքային բրենդինգի և այլ լիքը հետաքրքիր թեմաներից։

Նախաբան/ծանոթություն
Դե, բնականաբար ծանոթանալու ենք իրար հետ, որ գալիք հանդիպումները լինեն մտերմիկ ու անկաշկանդ։

Պատմություն
Կխոսենք անտիկ դարերից ի վեր սկիզբ առած հիմքերի մասին, որն այսօր վերածվել է հստակ գիտության։

Գույներ և այ թրեքինգ (Eye Tracking)
Անշուշտ մենք արտաքին ինֆորմացիան ընդունում ու արխվացնում ենք մեր 5+ զգայարաններով, կունենանք անդրադարձ դրանցից յուրաքանչյուրին՝ շեշտվելով այ թրեքինգի և գույների առանձնահատկությունների վրա։

Շուկայավարում
Շուկայավարումը, նույն ինքը մարքեթինգը մեր օրերում ահագին թյուր հանրային կարծիք ունի, այն ինչ այն ունի բավականին այլ ֆունկցիա, ինչը բավականին կարևոր է։ Հիմնականում կխոսենք մարքեթինգի՝ դիզայնի հետ կապի մասին։

Իրավաբանություն
Չափազանց կարևոր է հաշվի առնել օրենսդրությունները․ ոչ միայն հեղինակային իրավունքն է արդիական այս ոլորտում, շատ սահմանափակումներ կան, որոնք մասնագետների գործը ահագին բարդացնում են, իսկ հաշվի չառնելու դեպքում ուղակիորեն ֆեյլի դռան առջև հասցնում։

Տեխնոլոգիաներ
Առանձին հանդիպում կունենանք տարբեր տեխնոլոգիաների (օրինակ NLP-ական մեթոդների) ու տարատեսակ հարթակների յուրահատկությունների մասին։

Գրատպություն
Տառը, գիրը, հիեռոգլիֆը, նշանները անտիկ ժամանակներից առ այսօր իրենց ակտուալությունը որպես հիմնական կապի միջոց չեն կորցրել, և, իհարկե առանձին կխոսենք Մեսրոպ Մաշտոցի ու հայկական այբուբենի մասին։

Տարածքային բրենդինգ
Այս ուղությունը բավականին վերջերս մեծ ուշադրության է արժանացել, և բոլոր երկրները ու քաղաքները մի մեծ մրցույթի նման փորձում են անբաժան մնալ այս թեմայից՝ մենք, Հայերս նույնպես փորձում ենք…

Երկրորդ Փուլ

Երկրորդ փուլը հատուկ ա նամանավանդ դիզայնեռների համար, որի ժամանակ բաժանվելու ենք խմբերի և աշխատելու ենք կոնկրետ պրոյեկտների վրա ու ստանալու ենք վերջնական արդյունք, որը մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց պորտֆոլիոում, որպես համահեղինակ։ մենք էլ մեր հերթին կուղարկենք աշխատարանի արդյունքները շատ ստուդիաների որպես դիզայնեռի րեքոմենդեյշն։ Երկրորդ փուլին մասնակցելու համար անհրաժեշտ ա որոշակի տեխնիկական բեքրաունդ՝ photoshop, illustrator կամ ոլորտի այլ հմտություններ, օրինակ կալիգռաֆիա, իլուստռացիյա, 3d,…
Դասընթացի այս հատվածը նախատեսում է թիմային աշխատանք, որի ընթացքում Արոյի օգնությամբ կաշխատենք ռեալ նախագծերի վրա, ինչի շնորհիվ հենց մասնակիցները կհանդիսանան այդ նախագծի համահեղինակը և կկարողանան այն ներկայացնել որպես իրենց պորտֆոլիոյի մաս։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

null

Արա Ասլանյան

Մանրամասներ

  • Լեզուն՝ Հայերեն
  • 15 Մասնակից
  • 30 Ժամ
  • 2 Ամիս
  • 2 անգամ շաբաթական
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 9-ը, 2019
  • Դասընթացը կմեկնարկի ապրիլի 12-ին, 2019
X