
Ինչու՞ սովորել Թվային Մարքեթինգ
Ներկայիս աշխարհում, որտեղ ինֆորմացիոն հոսքերի մեծ մասը թվային հարթակում են, թվային աշխարհում դեր ունենալը շատ կարևոր է բոլոր բիզնեսների համար: Ավելին, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, հաճախորդները հակված են հետևել գովազդներին և որոշումներ կայացնել հենց «առցանց գործունեության» հիման վրա, ինչը էլ ավելի կարևոր է դարձնում ապրանքների վաճառքը խթանելու համար մարքեթինգային ռազմավարություն մշակելը:
Որտե՞ղ սովորել Թվային Մարքեթինգ
ISTC-ն Morgan MCT ընկերության հետ համատեղ հայտարարում է Թվային Մարքեթինգի դասընթաց, որը կօգնի Ձեզ սովորել ՍՄՄ, Որոնողական համակարգերի օպտիմալացման և Email-մարքեթինգի գործիքներ և վերլուծել դրանց կիրառման արդյունավետությունը Ձեր բիզնեսի համար: Դասընթացի ավարտից հետո կկարողանաք կիրառել մարքեթինգային գործիքները` ընդլայնելու Ձեր ապրանքի կամ ծառայության տեսանելիությունն ու ճանաչելիությունը թվային աշխարհում և, ամենակարևորը, հենց այդ մարքեթինգային գործիքների միջոցով զգալիորեն ավելացնել վաճառքները։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Որոնողական համակարգերի օպտիմալացում (SEO)
Կայքի օպտիմալացում Google-ում
Ինչպե՞ս գնահատել Ձեր մարքեթինգի արդյունավետությունը օգտագործելով Google Analytics
Ինչպես ուշադրություն գրավել օնլայն հարթակում
E-mail Մարքեթինգ և CRM
E-mail մարքեթինգ
Ինչպես արդյունավետ օգտագործել E-mail մարքեթինգ?
E-mail կոմերցիոն համակարգեր և տվյալների բազայի կառավարման համակարգեր՝ CRM
Կայքի և CRM-ի կապը
Սոցցանցեր
Սոցիալական ցանցերի դերը Ձեր բիզնեսում
Ո՞ր սոցիալական ցանցերն օգտագործել, ինչո՞ւ և ինչպե՞ս
Ինչպես ավելի արդյունավետ դարձնել Ձեր ներկայությունը սոցցանցերում
Վճարովի Գովազդներ
Google Ads և Facebook
Ինչպես չափել վճարովի մարքեթինգային արշավի արդյունավետությունը
Մարքեթինգի Ենթակառուցվածքը
Ի՞նչ է մարքեթինգի ենթակառուցվածքը և ինչո՞ւ է սա կարևոր
Ինչպես ավտոմատացնել գործընթացները
Ձեր մարքեթինգի ենթակառուցվածքի ստեղծումը
Մարքեթինգային օրացույցի ստեղծումը
Ձեր մարքեթինգի վրա արված ծախսերից ետ վերադարձող եկամուտը (Return on investment in marketing)՝ ինչպե՞ս չափել և ինչը՞ չափել
Ովքե՞ր կարող են մասնակցել
Մասնակիցը կարող է լինել բիզնեսի սեփականատեր, ավանդական կամ թվային մարքեթինգի մասնագետ, շրջանավարտ, կամ պարզապես մարդ, ով ուզում է սկսել իր կարիերան մարքեթինգի ոլորտում։
Դասընթացի վարձավճարն է 35 000 դրամ
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Դիանա Ավետյան
Տեղերը սահմանափակ են, շտապեք ամրագրել Ձեր տեղը՝ սեղմելով “Դիմել Հիմա” կոճակը
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է Մարտի 7-ը
Դասընթացը կմեկնարկի Մարտի 11-ին
powered by Typeform