Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

Մեքենայական Ուսուցումը Կիրառական Լուծումների Համար


Price: AMD50,000.00

Դարձեք մեքենայական ուսուցման մասնագետ 21 շաբաթում

Մեքենայական ուսուցումը միջդիսցիպլինար ոլորտ է և բավականին բարդ է այն ուսումնասիրելը առանց մաթեմատիկական և ծրագրավորման գիտելիքների: ISTC-ն HiLearn մեքենայական ուսուցման թիմի հետ համատեղ ստեղծել է այս նոր խորացված դասընթացը, որը կօգնի Ձեզ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ այս դաշտում աշխատելու համար, եթե արդեն իսկ ունեք որոշակի ծրագրավորման կամ մաթեմատիկայի գիտելիքներ:

Այս դասընթացը մշակվել է պրոֆեսիոնալ մեքենանայական ուսուցման ինժեներների և մասնագետների կողմից, որպեսզի նրանք կիսվեն իրենց գիտելիքներով և օգնեն սովորել ծրագրավորում, ալգորիթմներ և մեքենայական ուսուցում պարզ ձևերով:

Դասընթացն ապահովում է 21 շաբաթվա տևողությամբ արժեքավոր բովանդակությամբ պարապմունքներ:

Դասընթացը սկսվում է երկու զուգահեռ փուլերով՝ 1-ինը ծրագրավորման, իսկ 2-րդը մաթեմաթիկական հիմնական հմտություններ ձեռք բերելու համար, որոնք անհրաժեշտ են հիմնական փուլին միանալու համար: Տեսական մեքենայական ուսուցումը գործնական դարձնելու համար հաջորդ փուլն է Python ծրագրավորման լեզվի և մաթեմատիկայի “միավորումը”: Դասընթացի հիմնական մասը ընդգրկում է ինչպես մեքենայական ուսուցման տարբեր մոդելների մաթեմատիկական հիմքը, այնպես էլ ծրագրավորման հանձնարարություններ, դրանք աշխատանքային ծրագրերի փոխակերպման համար:

Վերջին փուլը կուղղորդվի տարբեր ոլոտի տարբեր մասնագետների կողմից, որոնք կսովորեցնեն գործնական հմտություններ արդյունաբերական ծրագրային ինժեներության աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

 

 

Այս դասընթացին մասնակցելու համար դիմորդները կհանձնեն նախնական քննություն, որը բաղկացած կլինի ծրագրավորման հիմունքներ և մաթեմատիկակայի հարցերից: Այս քննության արդյունքներից կախված՝ մասնակիցները կներգրավվեն -1 կամ 0 փուլերում.
-1
Python ծրագրավորման հիմունքներ կամ մաթեմատիկայի հիմունքներ [2 շաբաթ]
Ծրագրավորման հիմունքներ իմացող մասնակիցները (այդ թվում նաև տվյալների կառուցվածքները, օպերատորները կամ Numpy) կսովորեն որոշակի ալգորիթմներ մաթեմատիկայի գծային հաջորդականության և հաշվարկային հետագա փուլերի համար: Այն ուսանողները ովքեր չունեն ծրագրավորման գիելիքներ, բայց տիրապետում են մաթեմատիկական գիտելիքների, կսովորեն Python-ի հիմունքները, ներառյալ տվյալների կառուցվածքները և օպերատորները։
0
Python ծրագրավորում մեքենայական ուսուցման համար [3 շաբաթ]
Այս փուլում մաթեմատիայի և ծրագրավորման երկու խմբերը կծանոթանան հաշվարկային framework-երի և համակարգչային ուսուցման մեջ օգտագործվող պլանավորմանը։ Այն ներառում է վիճակագրական ուսուցում, տվյալների ներկայացում և այլն: 0 փուլն անցնելուց հետո ծրագրի բոլոր մասնակիցները կհանձնեն ևս մեկ քննություն-հարցազրույց, և լավագույն մասնակիցները կշարունակեն ծրագիրը մինչև վերջ:
1
Մեքենայական Ուսուցում [12 շաբաթ]
Այս փուլը բաղկացած է 12 շաբաթ տևողությամբ դասերից հետևյալ ձեւաչափով` շաբաթվա օրերին 2.5 ժամ դասախոսության + 5 ժամ կոդավորման դասընթացներ:
Ներառվող թեմաները՝
Ռեգրեսիոն մոդելներ
Դասակարգման մոդելներ
Trees, Ensemble Methods
Unsupervised ուսուցում [2 շաբաթ]
Կլաստերացում
Ծավալային կրճատում
Նեյրոնային ցանցեր [3 շաբաթ]
Նեյրոնային ցանցեր և ետպրոպապատում (Backpropagation)
Դյուրակիր նեյրոնային ցանցեր
Վերարտադրվող նեյրոնային ցանցեր
Վիճակագրական մեքենաների ուսուցում [2 շաբաթ]
Գրաֆիկական մոդելների ներածություն
Մարկովյան մոդելները
Python ծրագրավորման կիրառումը մեքենայական ուսուցման համար
2
Մեքենայական ուսուցման ծրագրեր [4 շաբաթ]
Այս փուլում մասնակիցները կբաժանվեն համապատասխան խմբերի և կունենան իրական նախագծերի հետ աշխատելու հնարավորություն՝ գործընկերների կողմից տրամադրված տվյալներով: Փուլը կազմված է մասնագետների հետ միասին անցկացվող 4 շաբաթ թիմային աշխատանքից և մենթորությունից:

Լավագույն ուսանողները առաջադիմության հիման վրա կստանան իրենց ուսման վարձի փոխհատուցում համապատասխանաբար 30, 50, 100%:
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք սկսել սովորել և աշխատել միևնույն ժամանակ: Դուք կստանաք հնարավորություն, վաստակելու դասընթացի համար վճարված Ձեր գումարը: Այսպիսով, բաց մի թողեք հնարավորությունը դառնալու դասընթացի առաջադեմ թեքնածու և մասնակցեք դասընթացներին բացառապես անվճար:

Դասընթացի արժեքն է ամսական 50 000 դրամ։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ

null

Արսեն Մամիկոնյան

null

Արսեն Համբարձումյան

null

Ռազմիկ Մելիքբեկյան

null

Աշոտ Մաթևոսյան

null

Վարդգես Մամբրեյան

null

Դանիել Բաղդասարյան

null

Դավիթ Խեչոյան

Մանրամասներ

  • Լեզուն՝ Հայերեն
  • 30 Մասնակից
  • 160 Ժամ
  • 5 Ամիս
  • 3 անգամ շաբաթական
  • Հայտերի ընդունումը կմեկնարկի շուտով
  • Դասընթացը կմեկնարկի շուտով
X