Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

Պրոֆեսիոնալ Նախագծերի Կառավարում


Price: AMD45,000.00

PPM_Cover-01_Arm-01

2-րդ փուլին միանալու համար հայտարարում ենք ընդունելություն:

Հայտերի ընդունելության վերջնաժամկետն է մարտի 11-ը:

Ինչու՞ սովորել Պրոֆեսիոնալ նախագծերի կառավարում

Նախագծերի կառավարումը որոշակի ժամանակահատվածում, որոշակի նպատակի հասնելու համար նախագիծ ձեռնարկելու, պլանավորելու, իրականացնելու, վերահսկելու և եզրափակելու գործողությունների ամբողջույթունն է: Նախագծերի կառավարիչների պահանջարկը միջազգային աշխատաշուկայում օրեցօր աճում է: Նախագծերի հետ աշխատող մասնագետները պետք է ունենան հմտությունների բազմազանություն՝ նախագիծը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ, գործարար հմտություններ և առաջնորդության հմտություն։

Որտե՞ղ սովորել Պրոֆեսիոնալ նախագծերի կառավարում

ISTC-ն անցկացնում է նախագծերի կառավարման դասընթացը մասնագիտացված ծրագրով, որի շնորհիվ ուսանողները կկարողանան սահմանել նախագծի նպատակները, ծանոթանալ նախագծի կառավարման մեջ առկա դժվարություններին, կառավարման մեջ օգտագործվող որոշակի գործիքների և տեխնիկայի հետ և, ամենակարևորը, կմասնակցեն նախագծերի գործնական մոդելավորմանը։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ գործիքներ և մեթոդներ

0
Ժամ
Այս փուլը ապահովում է դասընթացի համար անհրաժեշտ տերմինաբանության ընկալումը և հնարավորություն է տալիս կիրառելու նախագծերի կառավարման հիմնական գործիքներն ու մեթոդները՝ բարձրացնելով մասնակիցների հետագա արդյունավետությունը որպես ահնհատ և որպես թիմի անդամ: Այս փուլում նախատեսում է կենտրոնացնել ուժերը նախագծերի կառավարման գործիքների գործնական կիրառման վրա`օգտագործելով MS Project 2016 ծրագիրը:

Ռազմավարական նախագծերի կառավարում հիմնված PMI (PMBOK6) ստանդարտների վրա

0
Ժամ
Այս փուլի հիմնական նպատակն է ծրագրի կառավարման բաղադրիչների տեսական և գործնական գիտելիքները տրամադրել ըստ PMI ® (PMBOK6®) ստանդարտների, նախագծերի կառավարման գործիքների և մեթոդների հիման վրա, որոնք կօգնեն նախագծերի ղեկավարներին և թիմերին կառավարման տարբեր փուլերում: Այս փուլում նախատեսված է անհրաժեշտ գործիքների, շրջանակների և ռազմավարական որոշումների կայացման մասին քննարկումներ: Դրանք կսովորեցնեն Ձեզ, թե ինչպես է պետք իրականացնել ծրագիրը նախագծային համատեքստում: Այս փուլը նաև կսովորեցնի կայացնել ռազմավարական որոշումներ, որը հետագայում կօգնի ռազմավարական պորտֆելի կառավարմանը:

*CAPM (Certified Associate in Project Management) և PMP (Project Management Professional) քննությունների նախապատրաստում

0
Ժամ
Այս փուլը հատուկ նախատեսված է օգնելու նախապատրասվել PMI®- ի կողմից տրված CAPM ® և PMP® քննությանը: Այս դասընթացը հնարավորություն է տալիս CAPM ® և PMP® քննություն հանձնողներին արդյունավետ կազմակերպել և պլանավորել իրենց քննությունների նախապատրաստումը:
* Փուլը նախատեսված է նախագծերի ղեկավարների համար, ովքեր պատրաստվում են հանձնել PMI PMP քննությունը: Այս փուլը նախատեսված չէ նոր նախագծերի ղեկավարների համար։

Ովքե՞ր կարող են դիմել

Նախագծերի կառավարիչներ, հովանավորներ, համակարգողներ, ուսանողներ և մասնագետներ, ովքեր ցանկանում են բարելավել նախագծերի կառավարման իրենց գիտելիքներն ու հմտությունները, հաշվի առնելով իրենց կրթական և մասնագիտական նպատակները:
Դասընթացի արժեքն է՝
1-ին փուլ 45 000 Դրամ
2-րդ փուլ 55 000 Դրամ
3-րդ փուլ 65 000 Դրամ

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

null

Մարինե Ղահրամանյան

Տեղերը սահմանափակ են, այնպես որ դիմի՛ր հիմա։
powered by Typeform
Մանրամասներ

  • Լեզուն՝ Հայերեն
  • 15 Մասնակից
  • 77 Ժամ
  • 3-4 Ամիս
  • 3 անգամ շաբաթական
  • Դասընթացը այս պահին հասանելի չէ
X