Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

ՍիսԱդմին


Price: AMD45,000.00

Ինչու՞ ուսումնասիրել սիսադմինություն

Մեր օրերում կազմակերպությունները չափազանց կախված են իրենց ներքին ցանցերից ու համակարգերից, որոնցից կախված է իրենց աշխատանքի մեծ մասը, ուստի ցանկացած խնդիր պետք է շտկել արագորեն և ամբողջականորեն: Սիսադմինների պատասխանատվությունն է պահպանել կազմակերպության աշխատանքային հոսքն ու հաղորդակցման հոսքերը: Բացի ցանցային խնդիրների բացահայտումն ու լուծումներ ներդնելը, սիսադմինները պետք է նաև թարմացումներ կատարեն սարքավորումների ծրագրային ապահովման համար, անխափան գործունեության համար:

Որտե՞ղ սովորել սիսադմինություն

ISTC- ն մեկնարկում է ՍիսԱդմին համակարգերի կառավարման դասընթաց, որից հետո ուսանողները ոչ միայն կունենան հիմնական գիտելիքներ սերվերների, օպերացիոն համակարգերի կոնֆիգուրացիայի և սպասարկման վերաբերյալ, այլև կծանոթանան վիրտուալացման պրոցեսին և ամպային հարթակներին:

ԴԱՍԸԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին փուլ

Համակարգային կառավարման հիմունքներ (24 ժամ)

Այս փուլը կապահովի համակարգչային տեխնիկայի, օպերացիոն համակարգերի և կապերի, տիրույթների ու ծառայությունների ներդրման գիտելքիներ, ինչպես նաև ցանցային կոնֆիգուրացիաների, սերվերների և տվյալների բազաների հետ աշխատելու հմտություններ:

1-ին շաբաթ (Առաջին փուլ)

Օր 1. Համակարգչային տեխնիկայի Ներածություն

Օր 2. Օպերացիոն համակարգեր, միացման տեսակներ, տեղադրում

Օր 3. Client-Server տեխնոլոգիա, Ֆայլերի ձեւաչափեր, թույլտվություններ

2-րդ շաբաթ (Առաջին փուլ)

Օր 1. Դոմենների համակարգ, Active Directory

Օր 2. Տեղական և դոմեյնային խմբերի հիմունքներ, Windows Terminal Services,

Օր 3. Համացանցային անվտանգություն և աքսելերացիոն սերվերներ, համացանցային տեղեկատվական ծառայություններ

3-րդ շաբաթ  (Առաջին փուլ)

Օր 1. Հաղորդակցություն և ցանց

Օր 2. Linux, Ubuntu-ի տեղադրումը, Ubuntu-ի օգտագործումն ու կառավարումը

Օր 3. WWW, DHCP, պորտի կոնֆիգուրացիա

4-րդ շաբաթ (Առաջին փուլ)

Օր 1. DNS, Samba, NFS, Մեյլային սերվերներ
Օր 2
. Վեբ սերվերներ, Տվյալների Բազաներ, PHP բաղադրիչներ
Օր 3. Ամփոփում

Երկրորդ Փուլ

Ընդլայնված համակարգային կառավարում (24 ժամ)

Այս փուլում ուսանողները կծանոթանան վիրտուալիզացիայի, ցանցերի և տվյալների պահեստների կառավարմանը: Դասընթացում ներառված կլինի նաև վիրտուալացման համակարգերի, DNS սերվերների և ամպային պլատֆորմների հիմունքները, դրանց կոնֆիգուրացիայի և անվտանգության ապահովումը:

1-ին շաբաթ (Երկրորդ փուլ)

Օր 1. Գործնական ներածություն Server Hardware-ի և ձեռնարկության սարքավորումների մասին

Օր 2. Վիրտուալիզացիայի Ներածություն

Օր 3. Վիրտուալ կառավարում (KVM, ESXi, PowerVM և այլն)

2-րդ շաբաթ (Երկրորդ փուլ)

Օր 1. Վիրտուալ ցանց

Օր 2. VM պահեստներ (SFP, iSCSI,)

Օր 3. Տվյալների հայելի, միգրացիա, ինտեգրացում

3-րդ շաբաթ  (Երկրորդ փուլ)

Օր 1. Վիրտուալացման համակարգերի ցանցեր

Օր 2. DNS A-Z տեղադրում և կոնֆիգուրացիա

Օր 3. DNS ամփոփում

4-րդ շաբաթ (Երկրորդ փուլ)

Օր 1. Ամպային Համակարգերի ներածություն

Օր 2. Ամպային հարթակի կոնֆիգուրացիա

Օր 3. Ամպային հարթակի անվտանգություն

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Առաջին փուլի ավարտին ուսանողները կունենան հիմնական գիտելիքներ սերվերների օպերացիոն համակարգերի տեղադրման և կազմաձևման վերաբերյալ:
Երկրորդ փուլի ավարտին ուսանողները կունենան հիմնական գիտելիքներ վիրտուալացման և ամպային պլատֆորմների տեղադրման ու կազմաձևման վերաբերյալ:

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

null

Վարդգես Հովհաննիսյան

ՍՈՎՈՐԻ՛Ր ԵՎ ՎԱՍՏԱԿԻ՛Ր

Լավագույն ուսանողները առաջադիմության հիման վրա կստանան իրենց ուսման վարձի փոխհատուցում համապատասխանաբար 30, 50, 100 %:
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք սկսել սովորել և աշխատել միևնույն ժամանակ: Դուք կստանաք հնարավորություն, վաստակելու դասընթացի համար վճարված Ձեր գումարը: Այսպիսով, բաց մի թողեք հնարավորությունը դառնալու դասընթացի առաջադեմ թեքնածու և մասնակցեք դասընթացներին բացառապես անվճար:
Դասընթացի արժեքն է 45 000 դրամ ամսական
Շտապե՛ք գրանցվել սեղմելով ԴԻՄԵԼ ՀԻՄԱ
powered by Typeform
Մանրամասներ

  • Լեզուն՝ Հայերեն
  • 15 Մասնակից
  • 48 Ժամ
  • 2 Ամիս
  • Շաբաթական 1 տեսական 2 գործնական
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 27-ը, 2019
  • Դասընթացը կմեկնարկի ապրիլի 29-ին, 2019
X