Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

Մեքենայական Ուսուցում


Price: AMD50,000.00

Դարձի՛ր մեքենայական ուսուցման մասնագետ 4 ամսում

Ինչու՞ սովորել մեքենայական ուսուցում

Տարեցտարի զարգանում են մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտները, կիրառություն ստանալով նույնիսկ մեր ամենօրյա կյանքում՝ սկսած մեր երգացանկի անհատական առաջարկություններից, մինչև մեր ֆեյսբուքյան պատի գովազդները։ Առաջարկությունների համակարգերից մինչև պատկերների ճանաչում, պահանջարկը մեծ է, մասնագետները քիչ, այնպես որ այս դասընթացը կարող է դառնալ Ձեր ապագա մասնագիտության հիմքը։

Որտե՞ղ սովորել մեքենայական ուսուցում

ISTC-ն սկսում է մեքենայական ուսուցման նոր խորացված դասընթաց, որը կօգնի Ձեզ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ այս ոլորտում աշխատելու համար: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորման կամ մաթեմատիկայի տարրական գիտելիքներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այս դասընթացը մշակվել է Մեքենայական ուսուցման պրոֆեսիոնալ ինժեներների և մասնագետների կողմից, որպեսզի նրանք կիսեն իրենց գիտելիքները և օգնեն սովորել ալգորիթմները և մեքենայական ուսուցումը պարզ ձևով։

Մեքենայական Ուսուցման հիմունքներ

0
Ժամ
Առաջին փուլում մասնակիցները կծանոթանան մեքենայական ուսուցման հիմունքներին, կկարողանան մանիպուլացնել տվյալները, կհասկանան մոդելների վավերացումն ու պարամաետրերի գնահատումը։ 

Մեքենայական Ուսուցում

0
Ժամ
Այս փուլի շրջանակներում մասնակիցները կսովորեն, թե ինչ է որոշումների կայացման ծառը (Decision Tree), համախմբային մոդելների կառուցումը, Գաոսյան մոդելը և այլն։ Փուլի վերջում մասնակիցները հնարավորություն կստանան կիրառելու ձեռք բերված գիտելիքները գործնական աշխատանքներում, ինչը էլ ավելի կօգնի յուրացնել ձեռք բերված գիտելիքները։ 

Deep Learning-ի Հիմունքներ

0
Ժամ
Այս փուլը իրենից ներկայացնում է 12 փոխկապակցված դասընթացների շարք, որոնք թույլ կտան լիովին հասկանալ թե ինչպես պետք է գտնել գծային և ոչ գծային փոխկապակցվածություններ տվյալներում, ուսումնասիրել նեյրոնային ցանցերը, խորացնել գիտելիքները Deep Learning-ի հայտնի framework-ների շուրջ, ինչպես նաև ուսումնասիրել պատկերների մշակման հիմունքները (image processing) և այլն։ Փուլը նախատեսված է  տարրական մեքենայական ուսուցման գիտելիքներ ունեցող մասնակիցների համար։

Deep Learning

0
Ժամ
Մասնագետների համար նախատեսված այս փուլը կապահովի մեքենայական ուսուցման կարևորագուն գործիքների ուսուցումը՝ խորացված image processing, ռեկուրենտ նեյրոնային ցանցեր, deep learning-ի մոդելներ և գրադարաններ, Video processing, Deep Q-Learning և այլն։ Այս փուլը հագեցած է գործնական աշխատանքներով, որի շնորհիվ մասնակիցները կկարողան կիրառել բոլոր նոր ձեռք բերված գիտելիքները իրական նախագծերում։

Լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան ուսման վարձի փոխհատուցում՝ համապատասխանաբար 30, 50, 100%-ի չափով:
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք սկսել սովորել և աշխատել միևնույն ժամանակ: Դուք կստանաք հնարավորություն վաստակելու դասընթացի համար վճարված Ձեր գումարը: Այսպիսով, բաց մի թողեք այս հնարավորությունը՝ դառնալու դասընթացի լավագույն թեկնածու և մասնակցելու դասընթացներին բացառապես անվճար:
Դասընթացի արժեքն է ամսական 50 000 դրամ։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

null

Արտաշես Խաչատրյան

null

Գարիկ Ադամյան

powered by Typeform
Մանրամասներ

  • Լեզուն՝ Հայերեն
  • 15 Մասնակից
  • 96 Ժամ
  • 4 Ամիս
  • 3 անգամ շաբաթական
  • Հայտերը ընդունվում են մինչև մարտի 30-ը, 2019
  • Դասընթացը կմեկնարկի ապրիլի 3-ին, 2019
X