Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

PYTHON Ծրագրավորում


Price: AMD50,000.00

ISTC-ն վերսկսկում է Python ծրագրավորման դասընթացը, որը նախատեսված է  սկսնակների համար: Այս դասընթացը կտրամադրի բոլոր անհրաժեշտ գիտելիքները կոդավորման աշխարհ մուտք գործելու համար:
Python-ը ամենահայտնի, բազմաֆունկցիոնալ ծրագրավորման լեզուներից է: Այն հարմար է սովորել ծրագրավորման մեջ առաջին քայլերն անելու համար, քանի որ այն հեշտ և հակիրճ է, նաև, քանի որ կարող է օգտագործվել ծրագրավորման ցանկացած հարթակում՝ web-ծրագրավորումից մինչև հավելվածների պատրաստում: Python-ը նաև հասանելի է տվյալների վերլուծության, արհեստական բանականության և գիտական հաշվարկների համար: Շատ ծրագրավորողներ օգտագործում են Python  արդյունավետության գործիքներ, խաղեր, desktop և mobile հավելվածներ կառուցելու համար։

Python Սկսնակների համար

3.5 ամիս տևողությամբ այս դասընթացի նոր մեթոդաբանության շնորհիվ Դուք ոչ միայն կսովորեք Python ծրագրավորման լեզուն, այլև ձեռք կբերեք մի շարք կիրառելի հմտություններ, որոնք  անհրաժեշտ են IT ընկերություններում աշխատանքի անցնելու համար, ներառյալ ` Slack, Trello, Jira և այլն, կմասնակցեք հարցազրույցների, և կսովորեք թե ինպես աշխատել թիմում։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են մաթեմատիկայի բազային գիտելիքներ։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

0
Փուլ

Python-ի hիմունքները

Այս փուլի ընթացքում կծանոթանանք Python-ի պրակտիկ առաջադրանքները կատարելու համար օգտագործվող անհրաժեշտ գործիքներին և լեզվի հիմնական հասկացություններին ու առանձնահատկություններին (strings, variables և data types): 
0
Փուլ

Python-ի հիմնական հասկացությունները (OOP)

Python-ի հիմնական հասկացություններն են ալգորիթմները և օբյեկտները։ 2-րդ փուլի ընթացքում կուսումնասիրենք հենց դրանք, ինչպես նաև կծանոթանանք օբյեկտ-կողմորոշված ծրագրավորմանը և դրա կիրառությանը։
0
Փուլ

Տեխնոլոգիաներ (Django Framework)

Այս փուլի ընթացքում ամբողջությամբ ուսումնասիրելու ենք Python ծրագրավորման ամենահայտնի և ամենակիրառելի Django Framework-ը, նաև ծանոթանալու ենք այլ Framework-ներին։
0
Փուլ

Ավարտական նախագիծ

Ավարտական նախագծի փուլի ընթացքում աշխատելու ենք իրական նախագծերի շուրջ։ Այս փուլը ներառում է նաև աշխատանքային տարբեր գործիքների և հմտությունների վերաբերյալ հանդիպումներ։
Լավագույն ուսանողները առաջադիմության հիման վրա կստանան իրենց ուսման վարձի փոխհատուցում՝ համապատասխանաբար 30%, 50%, 100 %:
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք սկսել սովորել և աշխատել միևնույն ժամանակ: Դուք կստանաք դասընթացի համար վճարած Ձեր գումարը հետ ստանալու հնարավորություն: Այսպիսով, բաց մի թողեք հնարավորությունը դառնալու դասընթացի առաջադեմ թեքնածու և մասնակցեք դասընթացներին բացառապես անվճար:
Դասընթացի արժեքն է 50 000 փուլ/դրամ։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ


null

Ժիրայր Մելիքյան

Python ծրագրավորման մասնագետ STDev
Դասընթացին գրանցվելուց հետո Դուք կստանաք դասընթացի ամբողջական բովանդակությունը և դասընթացի օրերի և ժամերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն։
powered by Typeform

Մանրամասներ

  • Լեզուն՝ Հայերեն
  • 15 Մասնակից
  • 84 Ժամ
  • 3.5 Ամիս
  • 3 անգամ շաբաթական
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպետեմբերի 8-ը
  • Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին
X