Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

Teenz


Price: AMD35,000.00

Մինչ պատանիները վայելում են ամառային արձակուրդները, ծնողները փորձում են նրանց համար գտնել հանգստյան օրերը արդյուավետ անցկացնելու լավագույն տարբերակներ։

ISTC-ն, որպես տեխնոլոգիական կրթություն ապահովող կենտրոն, մեկնարկում է ամառային ծրագիր պատանիների համար։ (12-18 տարեկան)
Մի անհանգստացեք, քանի որ դասընթացները կտևեն ընդամենը երկու շաբաթ, և հագեցած կլինեն ստեղծարարությամբ և զվարճանքով։ Կսովորենք ծրագրավորման, բիզնեսի և դիզայնի հմտություններ։
Teenz-ի նպատակն է ոգեշնչել երիտասարդներին․ այն համատեղում է ամառային զվարճանքը ուսման հետ՝ օգնելով պատանիներին օգտագործել նորագույն տեխնոլոգիական գործիքները սովորելու և ստեղծագործելու համար։ Teenz-ը ուղղված է թվային տեխնոլոգիաների ճանաչմանը և յուրացմանը և համատեղում է  ծրագրավորումը, ձեռներեցությունը, դիզայնը, ինչպես նաև սովորեցնում է, թե ինպես պետք է պատրաստել արդիական պրեզենտացիաներ և ինքնակենսագրական։

TEENZ-ի արդյունքում

  • պատանիները կսովորեն, թե ինպես պետք է լինել լավ թիմային խաղացող, ուժեղ վերլուծաբան, փորձառու ձեռնարկատեր, ինչպես նաև կզարգացնեն ստեղծագործական միտքը,
  • 3 մասերից բաղկացած հանդպումներից յուրաքանչյուրի ավարտից հետո մասնակիցները կստանան համապատասխան կրծքանշան,
  • Ծրագրի ընթացքում նախատեսված չեն լինելու տնային աշխատանքներ․ բոլոր աշխատանքները կիրականացվեն տեղում,
  • Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ, ինչպես նաև գործիքակազմ (Toolkit), որը ներառում է օգտակար նյութեր և բիզնես մոդելավորման օրինակներ:

TEENZ Հանդիպումների մասին

Ծրագիրը տևողությունը 2 շաբաթ է, մեկնարկը՝ օգոստոսի 13-ին։ Դասընթացները կանցկացվեն ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ կախված շաբաթվա օրերից։ Ամբողջական ծրագրի ուսուցման արժեքը 35000 դրամ է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 11-ը։

TEENZ Ուսումնական ծրագիր

Ինքնակենսագրականի (CV) վարպետության դաս
Այս հանդիպման ընթացքում մասնակիցները կսովորեն ինքնակենսագրական գրելու հիմունքները՝ կենտրոնանալով կառուցվածքի և բովանդակության վրա:
Գաղափարների վավերացում
Այստեղ մասնակիցները նախևառաջ կորոշեն, թե որ բիզնեսն է առավելագույնս հարմար իրենց՝ որպես ձեռնարկատեր, այնուհետև, կսովորեն ինչպես ստեղծել հրաշալի գաղափարներ և որոշել, թե որ գաղափարը կարող է դառնալ իրական հնարավորություն։
Դիզայնի և մարքեթինգի միտումները
Պետք է մշտապես հետևել դիզայնի և թվային մարքեթինգի վերջին միտումներին։ Այս հանդիպման ընթացքում դասընթացավարը կծանոթացնի նորագույն գործիքներին և մեթոդներին, որոնք շուկայավարողները օգտագործում են հաճախորդներին հասնելու համար։
Պրեզենտացիայի նախագծում
Այս հանդիպման ընթացքում դասընթացավարը մասնակիցներին ցույց կտա  պրեզենտացիայի կառուցման հիմունքները, որը հնարավորություն կտա նրանց կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք առավել հաճախ են օգտագործվում տարբեր կազմակերպություններում հաջողակ և կիրառելի պրեզենտացիաներ պատրաստելու համար։
Ծրագրավորման հմտություններ
Երկօրյա հանդիպման ընթացքում դասընթացավարը կծանոթացնի ծրագրավորման հիմնական տարրերի (strings, variables, conditional code) հետ, որոնք ընդհանուր բաղադրիչներ են բոլոր ծրագրավորման լեզուներում։
UX դիզայն
Մասնակիցները կսովորեն, թե ինչպես կարելի է ստեղծել կոնցեպտներ տարբեր հավելվածների համար՝ օգտագործելով տեքստեր և գրաֆիկական գործիքներ ինչպես նաև կառուցել օբյեկտներ և ավելացնել դրանց տեսողական էֆեկտներ:
Հանդիպումներ հաջողակ ստարտափների հետ
Համաշխարհային և տեղական մրցույթներին մասնակցած հաջողակ ստարտափները մասնակիցների հետ կկիսվեն իրենց փորձով և հմտություններով և կպատմեն, թե ինչպես են հասել հաջողության՝ ունենալով պազապես երազանքների գաղափարներ։
Այց ՏՏ ընկերություններ
Այս օրվա ընթացքում մասնակիցները կայցելեն երկու ՏՏ ընկերություն, և նրանցից յուրաքանչյուրը կունենա մեկ մենթոր ընկերության ներկայացուցիչներից։ Յուրաքանչյուր մենթոր կներկայացնի իր գործունեությունը աշխատանքի ընթացքում և դա կօգնի մասնակիցներին տեսնել և հասկանալ ընկերության աշխատանքը ներսից և, վստահաբար, կօգնի նրանց հետագայում ընտրել ճիշտ մասնագիտություն։
Շտապեք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են,  և ընտրությունը կկայանա գրանցման առաջնահերթության հիման վրա։
Մանրամասներ

  • 15 Մասնակից
  • 2 Շաբաթ
  • 10 Օր
  • Շաբաթական 5 օր
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 11-ը, 2019
  • Սկսում ենք օգոստոսի 13-ին, 2019
X