Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

«Smarter Armenia’ 16» հեքեթոն

ss

Նոյեմբերի 11, 2016

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բացումն անցնում է մեծ շուքով. «Smarter Armenia’ 16» հեքեթոնը ոգեշնչում է սթարթափերին ստեղծելու նոր ՏՏ լուծումներ

 

Երևան, Հայաստան – Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) պաշտոնական բացման արարողության շրջանակում տեղի ունեցավ «Smarter Armenia’ 16» հեքեթոնը: Այն հնարավորություն ընձեռեց երիտասարդներին մշակել լուծումներ առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում: Երկօրյա մրցույթը մեծ հնարավորություն էր հայկական սկսնակների ու ծրագրավորողների համար ծանոթանալու IBM Bluemix ամպային լուծումներին և IBM Watson-ին, ստեղծելու նոր ինովացիոն լուծումներ կամ բարելավելու իրենց կողմից արդեն իսկ մշակված լուծումները IBM տեխնոլոգիաների միջոցով:

«Smarter Armenia ’16» հեքեթոնն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Միջոցառման գործընկերներն էին «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (Ռոստելեկոմ Արմենիա), Արդշինբանկը և Ինգո Արմենիա ապահովագրականը:

 

Մինչ հեքեթոնի պաշտոնական մեկնարկը, մասնակից թիմերը մասնակցել են մի շարք սեմինարների՝ նվիրված IBM BlueMix-ի ամպային ծառայություններին, ստացել են աջակցություն ծառայություններին հասանելիություն ունենալու համար, ինչպես նաև մասնակցել են հատուկ տեղեկատվական հանդիպման, որտեղ գործընկերներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում առկա խնդիրները, որոնք մասնակիցները պետք է լուծեին հեքեթոնի ընթացքում:

«Smarter Armenia ’16»-ին մասնակցում էին 13 սկսնակ թիմեր, որոնք մշակել էին ֆիտնես chatbot-երից սկսած մինչև աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված լուծումներ: Հեքեթոնի հաղթողները որոշվեցին ժյուրիի գնահատման արդյունքում: Ժյուրին բաղկացած էր «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության (Ռոստելեկոմ Արմենիա), Արդշինբանկի, Ինգո Արմենիա ապահովագրականի, IBM-ի և Գրանատուս Վենչուրսի ներկայացուցիչներից։

Հաղթողները մրցանակ ստացան հետևյալ 5 անվանակարգերում՝

  • «Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Triple-E» թիմը՝ արժանանալով 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոմի կողմից:
  • «Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում»՝ անվանակարգի հաղթողն էր «Finely» թիմը: «Finely»-ին Արդշինբանկի կողմից ստացավ 1000 ԱՄԴ մրցանակ:
  • «Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ինգո Արմենիա ապահովագրականը 1000 ԱՄԴ մրցանակ հանձնեցին «Yamaka» թիմին:
  • Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար անվանակարգում ISTC -ի կողմից 500 ԱՄԴ մրցանակ ստացավ «ArmSol» թիմը:
  • IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի արժանացավ 2 թիմ՝ Worst ever team-ը և ArmSol-ը: Վերջիններիս հնարավորություն ընձեռնվեց միանալ IBM Global Entrepreneur ծրագրին և ստանալ 120,000 ԱՄԴ կրեդիտ` ամպային ծառայությունից օգտվելու համար։

ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով:

Տեղակայված լինելով Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում՝ կենտրոնը զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով, ամբողջովին համալրված IBM տեխնոլոգիական լուծումներով: Կենտրոնն առաջարկում է նորարարական միջավայր սկսնակ թիմերին ու ընկերություններին՝ տրամադրելով նրանց աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ, տեխնիկական և գործարար խորհրդատվության, ինչպես նաև նոր կապեր հաստատելու հնարավորություն:

[SLGF id=15702]

 

Դիտել նկարներն ամբողջությամբ

Leave a Reply


X