Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

YSU STARTUP CHALLENGE

IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է “YSU Startup Challenge Summer 2017” մրցույթը, որի նպատակն է խթանել նորարարության և ձեռներեցության մշակույթի տարածումը բուհերում և օգնել ուսանողական թիմերին` իրենց գաղափարներն ու նախագծերը իրականություն դարձնելու գործում:
6 շաբաթյա զվարճանքի և աշխատանքի ընթացքում դուք կհանդիպեք տարբեր գործարարների հետ, ներկա կլինեք թեմատիկ սեմինարների, և կաշխատեք՝ ձեր հրաշալի գաղափարները իրականություն դարձնելու համար: Հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ, բայց թիմերը կարող են օգտվել ISTC-ի տարածքից, և օգտագործել կենտրոնի հնարավորությունները ամբողջ շաբաթվա ընթացում:

Առաջին շաբաթ՝

  • Գաղափարի գեներացում՝ սեմինար
  • Թիմի կազմավորում և գաղափարի ընտրություն

Երկրորդ շաբաթ՝

  • Յուրաքանչյուր թիմի կողմից գաղափարի ներկայացում
  • Գնահատում և մեկնաբանում

Երրորդ շաբաթ՝

  • Բիզնես մոդելի ձևավարում` սեմինար (ներառյալ canvas)
  • Ֆինանսական հիմունքներ

Չորրորդ շաբաթ՝

  • Մարքեթինգ՝ սեմինար
  • Թվային մարքեթինգ

Հինգերորդ շաբաթ՝

  • Ներկայացման հմտություններ

Վեցերորդ շաբաթ՝

  • Գաղափարի վերջնական ներկայացում/ Դեմո օր

Հայտերի գրանցման վերջնաժամկետը ——, շտապե՛ք լրացնել հետևյալ դիմումը։

Leave a Reply


X