Ծրագրի նպատակն է ֆինանսական աջակցություն տրամադրել հետազոտական աշխատանքներ իրականացնող թիմերին՝ ԱՄՆ հետազոտական թիմերի հետ փորձի փոխանակման և ԱՄՆ հետազոտական ինստիտուտների հետ համագործակցության նպատակով։ Նպատակներից մեկն էլ համատեղ հետազոտական ծրագրերի ներմուծումն է Հայաստան։
Ովքեր կարող են դիմել
Ծրագիրը բաց է ընթացիկ կամ արդեն հաստատված հետազոտական աշխատանքների համար:
Հետազոտության առանցքային ոլորտներն են
- Հետազոտության հիմնական ուղղություններն են՝ ճանաչողական հաշվարկ (AI), մեքենայական ուսուցում, մեծ տվյալների վերլուծություն, կիբեր անվտանգություն, ամպային հաշվարկ և բլոկչեյն տեխնոլոգիաներ:
- Այլ ոլորտներ՝ Internet of things, բիոինֆորմատիկա, ճանաչողական լուծումներ և հիմնադրամներ, ինչպիսիք են բովանդակության կառավարումը, մարդկային համակարգչային փոխգործակցությունը, տեքստի վերլուծությունը, ծառայություններին ուղղված ճարտարապետությունը և առողջապահության ինֆորմատիկան:
- Հետազոտության ընտրության հիմք հանդիսացող թիրախային ոլորտները հետևյալն են՝ բանկ և ֆինանսներ, առողջապահություն, կենսաբանություն, մանրածախ առևտուր, հեռահաղորդակցություն, էներգիա և ջուր: Նշված ոլորտները չեն հանդիսանում սահմանափակումներն, սակայն համապատասխանաբար թույլ են տալիս համագործակցություն գտնել հետազոտությունների հետագա առևտրայնացման համար:
Ֆինանսավորումը նախատեսված է թիմի մեկ անդամի՝ ԱՄՆ-ում 14 օր անցկացնելու համար։
Ֆինանսավորման հնարավորությունները սահմանափակ են և շնորհվելու են գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա՝ առաջնահերթության սկզբունքով, մրցանակը կտրամադրվի ԱՄՆ դեսպանատան կողմից ճամփորդական վիզա ստանալուց հետո։
Գնահատման գործընթացը
- Գնահատող հանձնաժողովը կձևավորվի ISTC-ի կողմից՝ ընդգրկելով ակադեմիայի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
- Գնահատողները երաշխավորությունը կկազմեն՝ հիմք ընդունելով հայտի փաթեթի՝ առաջադրված գնահատման պահանջներին բավարարելու սկզբունքը։
- Ամբողջական հայտի փաթեթի գնահատում և վարկանշում։
- Գնահատող հանձնաժողովը կձևավորվի ISTC-ի կողմից։ Ընտրող հանձնաժողովը կկազմի դրմաշնորհ ստացող անձանց վերաբերյալ եզրակացությունը Գնահատող հանձնաժողովի կողմից տրված արդյունքների հիման վրա։ Գնահատող հանձնաժողովի որոշումը վերջնական է։
ԱՄՆ Ճամփորդության Ֆինանսավորում
ԱՄՆ ճամփորդության ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել`
- Հետազոտական աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է՝
- Առաջադրված խնդիրը և Գիտական/Տեխնիկական նպատակները (առավելագույնը 500 բառ)
- Հետազոտական աշխատանքի նկարագրությունը և առաջարկվող միջնորդությունները/տեխնիկական մոտեցում (մինչև 1000 բառ)
- Ակնկալվող ազդեցությունը, արդյունքները և հաջողության չափանիշները, որոնք պետք է լինեն գնահատելի մեծություններ (մինչև 500 բառ)
- Թիմի անդամների համապատասխան փորձի առկայությունը (մինչև 500 բառ)
- Գործունեության տևողությունն ու իրականացման պլանը (մինչև 500 բառ)
- Ներկայացնել ԱՄՆ ճանապարհորդելու հնարավորությունն ու համագործակցությունը հյուրընկալող հաստատության հետ, մասնավորապես՝ նկարագրել հյուրընկալող կողմին, ակնկալվող համատեղ համագործակցության հնարավորությունները, ներակայանել ճամփորդությունից ակնկալվող արդյունքերը (մինչև 500 բառ)։
- Տրամադրել ԱՄՆ հետազոտական հաստատության հրավերը,
- Տրամադրել 3 երաշխավորագիր։
Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին մասնակցել Հունիսի 11ին կայանալիք Տեղեկատվական հանդիպմանը, որի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։
Պահանջների համառոտ նկարագրիը կարող եք ներբեռնել այստեղից, որը անհրաժեշտ է լրացնել և կցել ստորև ներկայացված Հայտին մինչև Հունիսի 26ը։
[vfb id=9]