Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԻՏՈՒՄՆԵՐ


Երբ՝ 28.05.15
Որտեղ՝ mLab Մոբայլ լուծոմների տարածաշրջանային լաբորատորիա (ԵՊՃՀ, Տերյան փ. 105, 10 մասնաշենք, 5 հարկoor, Երևան)
Ովքեր՝ Ձեռնարկություններ, բիզնես գործընթացների ղեկավարներ, գործադիր տնօրեններ, ձեռնարկատերեր
Ժամանակացույց՝ 16:00-19:00
Տևողությունը՝ 3 ժամ
Արժեքը՝ Մուտքն ազատ է
Լեզուն՝ Ռուսերեն

IBM-ը դիտում է ձեռնարկությունների ճարտարապետությունը որպես մի առարկա, որի միջոցով բիզնեսի տեսլականը և ռազմավարությունը վերածվում են ձեռնարկության արդյունավետ փոփոխության։ Ձեր կազմակերպության ցանկալի ապագայի հիմնական սկզբունքների և մոդելների մշակման, հաղորդակցման և բարելավման միջոցով, դուք կարող եք հասնել այդ ապագային ավելի արագ և հեշտ։

Ռազմավարություն │ բիզնես │ տեղեղկատվական համակարգեր │ տեխնոլոգիա

Հայաստանում Նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու գործնական մակարդակի վրա առաջին անգամ կազմակերպվող ձեռնարկությունների ճարտարապետության մասին գործնական քննարկմանը։

Քննարկվող թեմաներ՝

  • Ձեռնարկությունների ճարտարապետության բիզնես և ՏՏ շարժիչները
  • Առարկայի պահանջարկը և իրավիճակը այսօր
  • Լայն կիրառություն ունեցող դեպքեր
  • Հիմնական մասնակիցներ
  • ՁՃ մեթոդաբանություններ և շրջանակներ
  • ՁՃ կառավարման հիմնական տարրեր
  • ՁՃ ծրագրեր
  • Իրական դեպքեր


Դասախոսը

Սեմինարը անց է կացնելու Սանկտ Պետերբուրգի հեռահաղորդակցման պետական համալսարանի շրջանավարտ, հայազգի՝ Մաքսիմ Արզումանյանը, ով աշխատում է Սմարթ Արքիթեքթս և Բիզնես Ինժինիերինգ Գրուփում որպես ծրագրի ղեկավար և առաջատար խորհրդատու։ Որպես ծրագրի ղեկավար և ծրագրի ճարտարապետ, նա մասնակցել է բազմաթիվ ծրագրերում, այդ թվում՝ բիզնեսի վերափոխման և ճարտարապետության, ձեռնարկությունների ճարտարապետության մեթոդաբանության մշակման, ՏՏ ճարտարապետության զարգացման, ՏՏ ռազմավարության զարգացման և բիզնես գործընթացների կառավարման իրականացման ոլորտներում։ Մաքսիմը սերտիֆիկացված IBM, SAP, ARIS, Software AG, LEAD, TOGAF, Microsoft-ի մասնագետ է ձեռնարկությունների ճարտարապետության, բիզնես անալիտիկայի, բիզնես գործընթացի կառավարման և ERP-ի ոլորտներում։ 2014թ-ից Համալսարանների գլոբալ միության ձեռնարկությունների առաջատար ճարտարապետն է և խորհրդի անդամը։ Ինտերնետային կայք http://arzumanyan.com.ru/։


Գրանցում

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև մայիսի 23-ը:. Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք +(374 11) 219 700։ Մասնակիցների քանակը սահմանափակ է: Ընտրությունը կատարվելու է առաջին դիմողի սկզբունքով։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Leave a Reply


X