Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

IOS 8-Ի ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ SWIFT ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՎՈՎ


Երբ` 05.05.2015-23.07.2015
Որտեղ` mLab Մոբայլ լուծոմների տարածաշրջանային լաբորատորիա (ԵՊՃՀ, Տերյան փ. 105, 10 մասնաշենք, 5 հարկoor, Երևան)
Ովքեր` Ձեռնարկություններ, բիզնես գործընթացների ղեկավարներ, գործադիր տնօրեններ, ձեռնարկատերեր
Ժամանակացույց` 18:30-20:30
Տևողությունը` 48 ժամ է, 24 օր, երեքշաբթի և ուրբաթ
Արժեքը` 45 000 ՀՀ դրամ, ամիսը՝ 15 000 ՀՀ դրամ:
Լեզուն` Հայերեն
Դասախոսը` Դասընթացը կվարի պրն Աշոտ Մխոյանը, ով ունի 35 տարվա ծրագրավորման փորձ։ Աշխատել է WEB-ի, տպագրության, multimedia-ի, ուսուցողական համակարգերի, անիմացիայի, համակարգչային խաղերի ոլորտներում։ Ներկայումս աշխատում է iOS SWIFT Developer:
Գրանցում` Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև մայիսի 3-ը:. Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք +(374 11) 219 700։ Մասնակիցների քանակը սահմանափակ է: Ընտրությունը կատարվելու է առաջին դիմողի սկզբունքով։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

IBM Ինովացիոն Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց՝ «iOS 8-ի ծրագրերի պատրաստում SWIFT ծրագրավորման լեզվով» թեմայով:

SWIFT նոր ծրագրավորման լեզու է, OS եւ OSX օպերացիոն համակարգերում ծրագրավորման համար: Հատուկ ստեղծված է սկսնակների կողմից հեշտ յուրացնելու համար, չնայաց դրան ստացվող ծրագիրը ավելի արագ է քան OBJECTIVE-C -ով գրվածը:
SWIFT առաջին արդյունաբերական որակի ծրագրավորման լեզուն է հասարակ եւ հասկանալի ինչպես սկրիպտային լեզու։ Այն աջակցում է playground նորարարական հնարավորությանը, որը թույլ է տալիս Ձեզ Swift-ով գրածի արդյունքը տեսնել ակնթարթորեն, առանց կոմպիլացիայի.

Հիմնական դասընթացի ուսուցումը արդյունքաուղղված է, այսինք դասընթացի ժամանակ մասնակցի կողմից պատրաստվելու է իրական աշխատող ծրագիր (APP), օգտվելով IBM Bluemixi ամպային ծառայություններից։ Կգրեն իրենց նախագծած ծրագիրը SWIFT նոր ծրագրավորման լեզվով IPhon, IPad-ի համար։ SWIFT ծրագրավորման լեզվի ուսուցումը չի պահանջում С++ գիտելիքներ, այն կարող է լինել նույնիսկ առաջին ծրագրավորման լեզուն։

Քննարկվող թեմաներ՝

  • Xcod, playground, Basic Operators, Strings and Characters
  • Collection Types, Control Flow, Optional
  • Arrays And Dictionaries, Functions, Closures
  • Classes and Structure,Object-oriented programming
  • Object-oriented programming, Xcod, Storyboards.
  • Properties, Methods
  • View Controller, Adaptive Layout
  • Adaptive Layout, Ddelegate method
  • Adaptive Layout, MVC
  • Scroll, Multithreads
  • IBM Bluemixi services, Json
  • Opening and moving files, Webkit

registration form

Leave a Reply


X