Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


Երբ` 27.05.15
Որտեղ` Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (Ալեք Մանուկյան 1 ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 1 հարկ)
Ովքեր` Ուսանողներ և դասախոսներ, կրթական ոլորտի մասնագետներ, կրթական ոլորտի ճարտարապետներ, կրթական ոլորտի ձեռնարկատերեր, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձինք։
Ժամանակացույց` 17:00-20:00
Տևողությունը` 3 ժամ
Արժեքը` Մուտքն ազատ է
Լեզուն` Ռուսերեն

Հայաստանում Նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու բիզնես գործընթացների կառավարման և ձեռնարկությունների ճարտարապետության ոլորտներում կրթական գործընթացների զարգացմանը նվիրված հետաքրքիր սեմինարին։

Քննարկվող թեմաներ՝

  • Բիզնես գործընթացների կառավարման և ձեռնարկությունների ճարտարապետության գաղափարներ
  • Համալսարանական պրակտիկաներ՝ համագործակցություն մատակարարների հետ, ուսանողական ծրագրեր
  • Միջհամալսարանական կրթական ոչ պաշտոնական պրակտիկաներ
  • Game|Changers Enterprise Architecture Track՝ մեթոդներ և սկզբունքներ
  • Ձեռնարկությունների ճարտարապետության լաբորատորիա՝ որպես ՁՃ մասնագիտական կենտրոն


Դասախոսը

Սեմինարը անց է կացնելու Սանկտ Պետերբուրգի հեռահաղորդակցման պետական համալսարանի շրջանավարտ, հայազգի՝ Մաքսիմ Արզումանյանը, ով աշխատում է Սմարթ Արքիթեքթս և Բիզնես Ինժինիերինգ Գրուփում որպես ծրագրի ղեկավար և առաջատար խորհրդատու։ Որպես ծրագրի ղեկավար և ծրագրի ճարտարապետ, նա մասնակցել է բազմաթիվ ծրագրերում, այդ թվում՝ բիզնեսի վերափոխման և ճարտարապետության, ձեռնարկությունների ճարտարապետության մեթոդաբանության մշակման, ՏՏ ճարտարապետության զարգացման, ՏՏ ռազմավարության զարգացման և բիզնես գործընթացների կառավարման իրականացման ոլորտներում։ Մաքսիմը սերտիֆիկացված IBM, SAP, ARIS, Software AG, LEAD, TOGAF, Microsoft-ի մասնագետ է ձեռնարկությունների ճարտարապետության, բիզնես անալիտիկայի, բիզնես գործընթացի կառավարման և ERP-ի ոլորտներում։ 2014թ-ից Համալսարանների գլոբալ միության ձեռնարկությունների առաջատար ճարտարապետն է և խորհրդի անդամը։ Ինտերնետային կայք http://arzumanyan.com.ru/։


Գրանցում

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև 2015թ. մայիսի 23-ը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք +(374 11) 219 700։ Մասնակիցների քանակը սահմանափակ է: Ընտրությունը կատարվելու է առաջին դիմողի սկզբունքով։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Leave a Reply


X