Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏԵՍԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ, ՄԵԹՈԴՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (IBM ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԲԳԿ-Ի ՀԱՄԱՐ)


Երբ` 29.05.15-30.05.15
Որտեղ` mLab Մոբայլ լուծոմների տարածաշրջանային լաբորատորիա (ԵՊՃՀ, Տերյան փ. 105, 10 մասնաշենք, 5 հարկ, Երևան)
Ովքեր` Ուսանողներ (նախնական ընտրության հիման վրա, աշխատող մասնագետներ և դասախոսներ, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձինք
Ժամանակացույց` 16:00-21:00
Տևողությունը` 5 ժամ
Արժեքը` Մուտքն ազատ է
Լեզուն` Ռուսերեն

Լավ մշակված գործընթացները առաջացնում են ցածր արժեք, բարձր եկամուտ, մոտիվացված աշխատողներ և երջանիկ հաճախորդներ։ Բիզնես գործընթացների կառավարումը (ԲԳԿ) մոտեցում է, որը նախագծված է տեխնոլոգիաների և փորձի համակցման միջոցով՝ ավելի լավ գործընթացներ մշակելու համար։ ԲԳԿ-ն բիզնես ձեռնարկությունների և ՏՏ աշխարհի միջև միասնական ջանք է, որը խթանում է բիզնեսի արդյունավետ և տրամաբանական գործընթացների նոր հարացույցը։ Կիրառելով ԲԳԿ-ն՝ դուք ոչ միայն բարելավելու եք կազմակերպության ներկայիս գործընթացները, այլ նաև կառուցելու և կիրառելու նոր կարողություններ ու բարձրացնելու ներդրումային արդյունավետությունը (ROI)։

Հայաստանում Նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու բիզնես գործընթացների կառավարման առաջին անգամ կազմակերպվող գործնական դասընթացին։

Քննարկվող թեմաներ՝

29.05.2015

  • Բինզես և ՏՏ շարժիչներ ԲԳԿ-ի համար
  • ԲԳԿ և որակի կառավարում
  • ԲԳԿ ժամանակակից ՏՏ միջավայրում
  • ԲԳԿ-ի հիմնական գաղափարներ
  • ԲԳԿ-ի ծրագրեր
  • Մոդելավորում


30.05.2015

  • Մոդելավորման, վերլուծողական և օպտիմալացման գործողություններ սիմուլյացիայի հետ (BPMN, IBM WebSphere Business Modeler tool)
  • Բիզնես գործընթացի վերաճարտարապետություն, ավտոմատացում և մոնիտորինգ (BPMN, IBM BPM գործիք)
  • Ամպային ծառայություններ բիզնես գործընթացների մոդելավորման և փաստաթղթային գործընթացների համար (IBM BlueworksLife)


Դասախոսը

Սեմինարը անց է կացնելու Սանկտ Պետերբուրգի հեռահաղորդակցման պետական համալսարանի շրջանավարտ, հայազգի՝ Մաքսիմ Արզումանյանը, ով աշխատում է Սմարթ Արքիթեքթս և Բիզնես Ինժինիերինգ Գրուփում որպես ծրագրի ղեկավար և առաջատար խորհրդատու։ Որպես ծրագրի ղեկավար և ծրագրի ճարտարապետ, նա մասնակցել է բազմաթիվ ծրագրերում, այդ թվում՝ բիզնեսի վերափոխման և ճարտարապետության, ձեռնարկությունների ճարտարապետության մեթոդաբանության մշակման, ՏՏ ճարտարապետության զարգացման, ՏՏ ռազմավարության զարգացման և բիզնես գործընթացների կառավարման իրականացման ոլորտներում։ Մաքսիմը սերտիֆիկացված IBM, SAP, ARIS, Software AG, LEAD, TOGAF, Microsoft-ի մասնագետ է ձեռնարկությունների ճարտարապետության, բիզնես անալիտիկայի, բիզնես գործընթացի կառավարման և ERP-ի ոլորտներում։ 2014թ-ից Համալսարանների գլոբալ միության ձեռնարկությունների առաջատար ճարտարապետն է և խորհրդի անդամը։ Ինտերնետային կայք http://arzumanyan.com.ru/։


Գրանցում

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև մայիսի 23-ը:. Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք +(374 11) 219 700։ Մասնակիցների քանակը սահմանափակ է: Ընտրությունը կատարվելու է առաջին դիմողի սկզբունքով։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Leave a Reply


X