Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԳԵՂԵՑԻԿ ՄԱՏԻ ԳԱՂԱՓԱՐ


Երբ` 30.06.15
Որտեղ` MLAB ՄՈԲԱՅԼ ԼՈՒԾՈՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՊՃՀ, ՏԵՐՅԱՆ Փ. 105, 10 ՄԱՍՆԱՇԵՆՔ, 5 ՀԱՐԿ, ԵՐԵՎԱՆ
Ովքեր` Ուսանողներ եվ դասախոսներ, ինչպես նաեվ բոլոր հետաքրքրված անձիք
Ժամեր` 18:00-20:00
Տեվողությունը` 2 ժամ
Արժեքը` Մուտքն ազատ է
Լեզուն` Հայերեն

Հայաստանում Նորարական Լուծումների և ՏեխնոլոգիաներիԿենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու իր տեսակի մեջ յուրահատուկ սեմինարի՝ ‹‹Շախմատային սուբյեկտիվ հասկացությունների մաթեմատիկական մոդելավորման›› մասին։

 

 

Քննարկվող թեմաներ՝

  • Ինչպես մաթեմատիկորեն մոդելավորել սուբյեկտիվ ընկալվող շախմատային հասկացությունները
    Օրինակ,
    – «ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼ»
    – «ԳԵՂԵՑԻԿ ՄԱՏ»
    – «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆՑՈՂԻԿ ԶԻՆՎՈՐ»
    – Այլ
  • Ինչպես շախմատային պարտիաների բազայում կազմակերպել իմաստային որոնումն այնպես, որ հայցը ներկայացվի շախմատիստի համար բնական՝ շախմատային հասկացությունների լեզվով…


Դասախոսը

Սեմինարը կվարի անվանի մասնագետ Վաչագան Վահրադյանը, ով նեյրոնային ցանցերի մոդելավորման, մաթեմատիկական կիրառության և կենսաէլեկտրական ազդանշանների մասին բազմաթիվ հետազոտությունների հեղինակ է։ Պարոն Վահրադյանը նաև Արհեստական բանականության և ոչհստակ բազմությունների տեսության, հայերեն լեզվի մոդելավորման, բարձր մակարդակի շախմատային հասկացությունների մոդելավորման մասնագետ է։
Մանրամասն տեղեկություններ պարոն Վահրադյանի մասին կարող եք գտնել այստեղ http://imht.rau.am/uploads/blocks/0/0/9/files/cv_vahradyan_vg_ru.pdf


Գրանցում

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ կայքում http://www.istc.am/en/online-registration/ մինչև ս./թ. հունիսի 27-ը։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք +(374 11) 219 700։
Հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը սահմանափակ է, ընտրությունը կկատարվի առաջին դիմողի սկզբունքով։
Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Գրանցում

Leave a Reply


X