Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

IBM Global Entrepreneur ծրագիրը այսուհետ ավելի հասանելի կլինի հայաստանյան ստարտափերի համար

IBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնը արդեն 1 տարուց ավել է, ինչ առաջարկում է կրթական և ստարտափ ակսելերացիոին ծրագրեր: Մեկ տարվա ընթացքում իրականացվել են էկոհամակարգի ձևավորմանը նվիրված տարբեր մրցույթներ և համագործակցություններ միջազգային ակսելերատորների հետ: Իրականացված ծրագրերի շնորհիվ ISTC-ն հնարավորություն է ստացել ընգրկվելու  Global Entrepreneur Program (GEP) ծրագրի պաշտոնական գործընկերների շարքում: Այսուհետ Հայաստանյան ստարտափերը կարող են դիմել ISTC և ուղղակիորեն հնարավորություն ստանալ ներգրավվելու GEP ծրագրում:

Ի՞նչ է GEP-ն

ibm-global-entrepreneur-program-overview-3-638

Սա եզակի ծրագիր է, որը նախատեսված է ստարտափերին  IBM-ի համաշխարհային էկոհամակարգի հաճախորդների և գործընկերների հետ կապելու համար: Այն ստարտափերին առաջարկում է`

  • Մինչև 120,000 ԱՄԴ-ի IBM Cloud-ից օգտվելու հնարավորություն
  • Աշխարհի առաջատար ճարտարագետների ցանց
  • Մենթորության և շուկայում առաջխաղացման հնարավորություն

Առաջարկվող ամպային ծառայությունների մեջ մտնում են`

SoftLayer:

  • Bare Metal, Virtual, and Hybrid Cloud servers
  • GPUs, CPUs, Bandwidth, storage, and more

Bluemix, ներառյալ:

  • Watson on Bluemix
  • Performance Management on Bluemix

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայցաձևը, իսկ  “Affiliates” բաժնում նշել ISTC Startup Challenge: Ավելի մանրամասն մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Leave a Reply


X