Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

IBM ISTC Startup Challenge Demo Day -ը հունիսի 25-ին

event_istc3

 

Հունիսի 25-ին տեղի կունենա այս տարվա ապրիլին մեկնարկած 10-շաբաթյա IBM ISTC Startup Challenge մրցույթի DemoDay-ը, որի ընթացքում 6 թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները, և կընտրվեն մրցույթի հաղթողները: DemoDay-ն ընթանալու է SeedStars Երևան մրցույթի հետ նույն վայրում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մանուգյան Սրահ), որը իրականացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ:

IBM ISTC Startup Challenge մրցույթի ավելի քան 40 դիմորդներից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել են 10-ը, որոնցից 6-ը անցել են մինչև եզրափակիչ փուլ: 10 շաբաթների ընթացքում թիմերի համար իրականացվել են թեմատիկ սեմինարներ՝ սկսած գաղափարի ձևավորումից և զարգացումից, մինչև մուտք դեպի շուկա:

Թիմերն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել “խելացի”՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Մրցույթի հաղթող երկու թիմեր ստանալու են 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակներ: Իսկ թիմերից մեկը կստանա հատուկ մրցանակ IBM-ի կողմից՝ 120,000 դոլարին համարժեք IBM ծառայություններից օգտվելու կտրոն: Լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (բացումը սպասվում է հուլիսին):

Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով՝ գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի և աճի վրա, իսկ մյուս մասը կտրվի ժյուրիի կողմից՝ DemoDay-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:

IBM ISTC-ն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ կշարունակի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատնաքները 2016 թվականի ընթացքում: Հուլիսին սպասվում է ամենամյա IBM Bluemix Hackathon-ը, իսկ սեպտեմբերին կսկսվի ISTC Acceleration առաջին փուլը արդեն իսկ նորաբաց կենտրոնի ներսում:

 

Leave a Reply


X