Ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, IBM և Երևանի պետական համալսարանի համատեղ ուժերով։ ՀՀ կառավարությունը, IBM և ԵՊՀ հանդես են գալիս որպես ռեսուրս գործընկերներ, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն և ՁԻՀ՝ իրականացման գործընկեր։ Կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել և հզորացնել ՏՏ ոլորտում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները, խորացնել հետազոտությունների ներուժը կրթական համատեքստում, ինչպես նաև բարենպաստ միջավայր ստեղծել կայուն բիզնեսի ձևավորման համար։
Գերազանցության կենտրոնի նպատակն է հասցեագրել հետևյալ հիմանական մարտահրավերները՝
ISTC տեղակայվելու է Երևանի պետական համալսարանաում։ Սակայն, ՀՀ բոլոր համալսարանների ուսանողները և դասախոսները, ինչպես նաև մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում՝ Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիտուալ գրադարաններից, Կենտրոնի ծրագրային ապահովումից և համակարգչային տեխնիկայից, Կենտրոնի անձնակազմի և IBM փորձագետներից աջակցութունից։
Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործունեությունը՝