Ongoing Events

see All

Sunday CLOSED

Mon - Fri 10.00 - 21.00
Sat 10.00 - 18.00

Call us (+374)-12-219-700

   

Loading Events

« All Events

  • This event has passed.

February 12 @ 3:00 pm UTC+4

Հաջող ամփոփելով նախորդ տարին` CoderDojo Armenia-ն շարունակում է իր ծրագրավորման ակումբների շարքը նաև 2019-ում: Փետրվար ամսվա գրանցումները արդեն բաց են: Այս ամիս եւս դասերը անցկացվելու են երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Մասնակցության հիմնական պայմանները եւ գրանցվելու մանրամասները կարդացեք ստորեւ:

ԻՆՉ – ծրագրավորման ազատ ակումբ 7-14 տարեկան երեխաների համար, առանց որեւէ նախնական գիտելիքի պայմանի,

ԵՐԲ – Երեքշաբթի եւ ուրբաթ՝ 15:00-17:00

ՈՐՏԵՂ – ISTC կենտրոնում, ԵՊՀ 7-րդ մասնաշենք (Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ), 6-րդ հարկ, հասցեն՝ Ալեք Մանուկյան 1,

ԻՆՉՊԵՍ – ակումբը գործում է մենթորների օգնությամբ,

ԱՐԺԵՔԸ – CoderDojo-ն ամենուր եւ միշտ անվճար է բոլոր երեխաների համար,

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ – պարտադիր գրանցմամբ հետեւյալ հղումով՝ http://bit.ly/Dojo-Feb19: Յուրաքանչյուր երեխա ամսական կարող է գրանցվել ամենաշատը 4 հանդիպման,

ԿԱՐԵՎՈՐ: Մինչեւ 8 տարեկան երեխաների դեպքում ծնողներից մեկի կամ որեւէ մեծահասակի ներկայությունը ակումբին պարտադիր է: Ցանկության դեպքում ակումբին մասնակցել կարող են նաեւ 8 տարեկանից բարձր երեխաների ծնողները:

Ի դեպ, մեր գործընկեր ISTC-ի շնորհիվ երեխաները ապահովված կլինեն համակարգիչներով, իսկ ակումբի յուրաքանչյուր հանդիպում ընդմիջվի ուրախ եւ համեղ դադարով, որը մեր շվեդ գործընկերների պատվին կոչել ենք ՖԻԿԱ:

Եթե ցանկություն ունեք միանալ մեզ որպես մենթոր, լրացրեք այս հայտը` http://bit.ly/DojoMentors

Հ.Գ. Խնդրում ենք նկատի ունենալ, որ CoderDojo Armenia նախաձեռնությունն իրականանում է բացառապես կամավոր հիմունքներով եւ առայժմ կայանում է նախապես իրականացված առցանց դրամահավաքի միջոցներով: Այդ պատճառով ակումբի հանդիպումների ժամանակ կլինի հանգանակության արկղ, որի համար 1000-ական դրամի հանգանակություն պայման ենք նախատեսել ակումբի հանդիպումներին ներկա ծնողների համար: Այդ միջոցները կօգնեն ծածկել ընդմիջումներին եւ տեխնիկական որոշ հարցերին վերաբերող ծախսերը:

https://www.facebook.com/events/2222036774717186/

Details

Date:
February 12
Time:
3:00 pm
Get Your Ticket:
https://www.facebook.com/events/2222036774717186/

Venue

ISTC – Innovative Solutions and Technologies Center
Alek Manukian 1/7
Yerevan, Yerevan 0010 Armenia
+ Google Map
Phone:
+(374) 12 219700